Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  19-Ի N 1560-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի որակին և անվտանգությանը ներկայացվող պահանջով, ինչպես նաև  սպառողների իրավունքների պաշտպանությամբ և  տեղական արտադրողների և ներկրողների միջև անբարեխիղճ, անհավասար մրցակցությամբ:

 

Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող՝ թռչնամսի հալեցման ժամանակ անջատված խոնավության զանգվածային բաժնի պարտադիր պահանջը բացակայում է:

 

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի թռչմանսի և մսեղիքի մեջ ջրի նվազագույն թույլատրելի քանակը:

  

Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ տեղական շուկայում կգործեն հավասար մրցակցային պայմաններ ներկրողների և տեղական արտադրողների միջև, ինչպես նաև առաջարկվող դրույթի կիրարկումը կնպաստի մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ներգործությունից:

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

 

  • Discussed

    02.04.2021 - 17.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5399

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

03.04.2021

Ներկայացված նախագիծը իրավազուրկ է, ինչը պայմանավորված է նրանով, որ 1. Նախագծով ներկայացված չեն ազդեցության գնահատման վերլուծությունը տնտեսության և ՓՄՁ-ի վրա: 2. Բացակայում է որևէ հաշվարկ-հիմնավորում առաջարկվող 4 տոկոսի շեմը: Ինչով է դա պայմանավորված՝ ստանդարտներով, գործնականում այլ պետություններում կիրառվող պրակտիկայով և այլ Այս ամենից հետո, նախագծի անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Նախագծերի պատրաստման տեխնիկական պահանջներին՝ հոդվածների, մասերի, կետերի և այլի հերթականությունը պետք է ճիշտ սահմանել:

See more