Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունը ավելի արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին թիվ 968-ն որոշմամբ սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպում և պահպանման ծախսերի հաշվարկ:Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգ:

Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման մատչելիության բարձրացման, արդյունավետ և լիարժեք տրամադրման: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնելու կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայությունները, մասնավորապես, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն  ցուցաբերել ամրացված տարածքի յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին: Շարունակական աջակցոթյուն տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի և ծավալի, պահովելով սահուն տեղափոխումը անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից` հանրակրթական ուսումնական պլանով ուսուցման և հակառակը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Իրականացվող քաղաքականությունն է՝ Համընդհանուր ներառական կրթության համակարգի արդյունավետ և լիարժեք ներդրում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները:

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում պայմաններ կստեղծվի Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման աշխատանքների ավելի արդյունավետ իրականացման համար:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 968-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է նախատեսվում մոտ 628000.0 հազար դրամ գումարի չափով, որը կներառվի 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Այլ տեղեկություններ

Չկան:

  • Discussed

    30.03.2021 - 15.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7599

Print

Suggestions

Անուշ Հովհաննիսյան

11.04.2021

Կարծում եմ որ դպրոցի մասնագետներին ևս ժամանակն է գնահատել և իր տեղը օրենքով սահմանել հստակ ,այլ ոչ ոք թողնել բախտի քմահաճույքին կամ տնօրենի հայեցողությանը։Նաև հարց է առաջանում երբ նույն աշխատանքը կատարում են դպրոցի մասնագետը և ՏՄԱԿ-ի մասնագետը ինչու աշխատավարձի բարձրացված չափաքանակով չի վճարվում դպրոցի մասնագետը։Վարջապես հասկացեք դպրոցում մասնագետ անհրաժեշտ է, ով ամբողջ օրը կատարում է առաջին օգնության և ահազանգողի գործառույթ։

Հովհաննես Հովհակյան

08.04.2021

ՏՄԱԿ-ներում քիչ են նաև մասնագետները։ Ու դա ավելի տեսանելի և զգացնել է տալիս երբ որևէ դպրոցում գնահատման գործընթաց իրականացնելու համար մասնագետը մի քանի օր չպետք է այլ դպրոց աջակցության գնա որպեսզի կարողանա գնահատում իրականացնել։

Հովհաննես Հովհակյան

08.04.2021

ՏՄԱԿ-ի լիարժեք աջակցության համար մասնագետներից բացի անհրաժեշտ է նաև մեքենաների և վարորդների հարցը կարգավորել։ Մենք այժմ 3 վարորդ ունենք և հազիվ ենք կարողանում հասցնել մեր աջակցություններրը։ Մեր վարորդները կանգնել չունեն, անընդհատ գնում գալիս են որպեսզի մասնագետները կարողանան հասցնել և աջակցությունները և սեմինարները։ Տաքսի ծառայությունների հետ էլ չենք կարող պայմանավորվածություններ ունենալ, քանի որ տաքսի սերվիզների մեքենաներում 4 հոգի են տեղավորվում և գյուղերի քանդված ոչ բարվոք փողոցներով ամեն օր չեն գնա ու գա։

See more