Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց ամուսնանալու ազատությանը, երեխաների իրավունքներին, ծնողների իրավունքներին և պարտականություններին: Արդյունքում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) և Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում որոշ դրույթների Սահմանադրության նոր կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է  առաջացել:

Նախագիծը մշակվել է ի կատարում Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման հավելվածի            25-րդ, 26-րդ կետերի և 2012թ.-ի դեկտեմբերի 27–ի Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1745-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1694-Ն որոշման:

Հարկ է նշել է, որ որդեգրման իրավական և գործնական հատվածներում առաջացել է լուրջ կանոնակարգման կարիք: Դրա մասին են վկայում նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիորությունները, մասնավորապես. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), «Սեյվ դը Չիլդրեն» և այլ կազմակերպությունների կողմից, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի զեկույցները և հաշվետվությունները: Նախագծում ամրագրված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար ուղղակիորեն մատնանշված առաջարկությունները, այլ նաև ՀՀ կողմից վավերացված կոնվենցիաների դրույթները: Դրանցից են՝ «Երեխայի իրավունքների մասին» և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիաները և դրանց ուղեցույցները: Մասնավորապես` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը ստանձնել է հետևյալ պարտականությունները, որոնց իրականացման վերաբերյալ դեռ առկա են բացեր՝

- երեխայի շահերով առաջնորդվելը ցանկացած դեպքում,

  • սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը,

- երեխային ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից պաշտպանված լինելու երեխայի իրավունքը,

- որդեգրումից առաջ խնամակալության, խնամատարության հանձնելու հնարավորությունը,

«Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի 4, 15 և 23-րդ հոդվածներով նախատեսված նորմերն ազգային օրենսդրությամբ հստակեցման կարիք ունեն: Առաջարկվող լրացումներն ու փոփոխություններն ամրագրված են նաև «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի ուղեցույցում:

«Երեխայի շահ» եզրույթի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ է տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար և յուրաքանչյուր պետություն այն սահմանելիս հաշվի է առնում տարբեր հանգամանքներ: Առաջարկվող սահմանումը բխում է Կանադայի, ԱՄՆ տարբեր նահանգների օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում ամրագրված դրույթների համակցությունից:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` որդեգրման համակարգն ընդունող և/կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, և նրանք ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու մարմինների կողմից, որոնք կիրառվող օրենքի և ընթացակարգի համաձայն և գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը: Այս դրույթից ակնհայտ է, որ որդեգրումն իրականացվում է որդեգրող ծնողների և երեխայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ստանալու և համադրելու հիման վրա:

Համադրման ընթացքը նախատեսված է եվրոպական տարբեր երկրներում (Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա և այլն):

 

  1. Ընթացիկ վիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման օրենսդրության ուսումնասիրության ու վերանայման անհրաժեշտությունը մատնանշվել է ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետների կողմից իրականացված օրենսդրության վերլուծության հիման վրա ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել սույն նախագիծը կազմելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2013թ.-ին որդեգրել ցանկացող անձանց թիվը 245 էր, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիների  թիվը 101 է, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների  թիվը 144 է, որդեգրման ենթակա երեխաների թիվը 109-ն, բայց որդեգրվել է 47 երեխա, որոնցից 20-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից, 27-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Ելնելով հետազոտություններից և ուսումնասիրություններից առաջնահերթ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և կանոնակարգել որդեգրման ընթացակարգերը:

2008թ. հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց խնամատար ընտանիքի մոդելը ներդնելու մասին: Խնամատար ընտանիքն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է, որն իրականացվում է պայմանագրի հիման վրա: Այն առանց ծնողական խնամքի մնացած երեխային տալիս է ընտանեկան միջավայրում մեծանալու իրական հնարավորություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետևանքներով:  

Խնամատար ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործընթացում առկա են հրատապ լուծում պահանջող հետևյալ խնդիրները՝

  • խնամատարության կարող է հանձնվել նաև այն երեխան, ում կենսաբանական ընտանիքը գոյություն ունի, նրա կենսաբանական ծնողը զրկված չէ ծնողական իրավունքներից, բայց գտնվում է կյանքի համար դժվարին իրավիճակում, խնամքն ու դաստիարակությունը չեն կազմակերպվում կամ կազմակերպվում են երեխայի շահերին վնասող ակնհայտ թերացումներով, կամ պարզապես անհնարին է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նրա գտնվելը կենսաբանական  ընտանիքում,  ուստի  նրա խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնվի այլ անձի.
  • պետությունն ունի դրական պարտավորություն ապահովելու, որ երեխան ստանա պատշաճ դաստիարակություն ու խնամք իր կենսաբանական ընտանիքում, իր կենսաբանական ծնողների հետ, միայն դրա անհնարինության դեպքում քննարկի խնամքի այլընտրանքային ձևերը՝ նախապատվությունը տալով ընտանեկան կապերին փոխարինող այլ ընտանեկան միջավայրում տեղավորմանը.
  • խնամատարությունը չի սահմանափակում կենսաբանական ծնողի իրավունքը շփվել իր երեխայի հետ, հակառակը՝ դա խրախուսվում է՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Այդպիսի սահմանափակումներ կարող են կիրառվել միայն բացառիկ դեպքերում, երբ դա է պահանջում երեխայի լավագույն շահը: Խնամատարության հանձնված և/կամ դեռևս հանձնման գործընթացում գտնվող երեխայի կենսաբանական ծնողը պետք է պատշաճ կերպով մասնակից դարձվի բոլոր գործընթացներին, որպեսզի կարողանա ներկայացնել ու պաշտպանել իր՝ որպես ծնողի իրավունքները.
  • խնամատար ծնողի ընտրության կարգի հստակեցումը պետք է թույլ տա ողջամտորեն վստահ լինել, որ ընտրվել է այնպիսի խնամատար, ով ունի բավարար ունակություններ և հնարավորություններ երեխայի մասին հոգ տանելու համար.
  • խնամատարների տվյալների բազայի առկայությունը, նրանց հաշվառման պարտադիր լինելը.
  • բավարար երաշխիքների առկայությունը երեխայի կարծիքը հաշվի առնելու հարցում՝ այնքանով, որքանով դա կբխի նրա լավագույն շահից և կհամապատասխանի նրա տարիքին և զարգացվածության աստիճանին.
  • երեխային մանկատանը կամ այլ հաստատությունում տեղավորելու հարցի քննարկումը միայն խնամատար ընտանիք հանձնելու անհնարինության դեպքում.
  • խնամատարության դեպքում երեխայի շահի առաջնահերթությունը.
  • խնամատար ընտանիքի տեսակների և խնամատարության տևողության նախատեսումը՝ թիրախային պաշտպանություն, խնամք և դաստիարակություն իրականացնելու համար:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում, մասնավորապես`

  1. համապատասխանեցնել Սահմանադրության կարգավորումներին,
  2. համապատասխանեցնել օրենսդրությունը միջազգային չափանիշներին՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
  3. փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը,
  4. լրացում է նախատեսվել գտնված (ընկեցիկ) երեխաների հայտնաբերման դեպքերի համար, որի արդյքունքում երեխային հայտնաբերելուց հետո 3 ամիս շարունակ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին և վերջիններիս չհայտնաբերման պարագայում միայն թույլատրում տվյալ երեխայի որդեգրումը,
  5. սահամանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար,
  6. երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն,
  7. ամրագրել երեխայի շահի առաջնայնությունը երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելիս,
  8. «երեխային տեղավորելու» եզրույթը փոխարինվել է «երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու» եզրույթով,
  9. նախագծով ընդլայնվել է սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը՝ հնարավորություն է տրվել նաև 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնել, ըստ վերջինիս տարիքի և հասունության մակարդակի,
  10. նախագծով հստակեցվում է ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, մասնավորապես՝ սահմանվում են ժամկետներ, որոնց լրանալուց հետո իրավասու անձիք կարող են դիմել անձին ծնողական իրավունքներից զրկելու համար,
  11. նախագծով փոփոխություն է կրել նաև «որդեգրում» հասկացությունը,
  12. սահմանվել է որդեգրել ցանկացող անձանց տարիքային վերին շեմ:
  13. օրենսգրքի 123-րդ հոդվածով հստակեցվել է երեխայի որդեգրման պետական գրանցման գործընթացում առկա խնդիրները՝ երեխայի ազգանվան գրառման հետ կապված,
  14. նախատեսվել են խնամատար ընտանիքի տեսակները և երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տևողությունը,
  15. խնամատարությունը նախատեսվել է ոչ միայն ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում, այլ նաև փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունն ու այլ առանձնահատկություններ,
  16. ամրագրվել է երեխայի ծնողների իրավունքները՝ տեսակցելու, դատական կարգով խնամատարությունը բողոքարկելու և երեխային վերաբերող այլ հարցերի լուծման դեպքում,
  17. հստակեցվել են խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները և դրանց ընտրությունը,
  18. ընդլայնվել են դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագրում նախատեսվող պայմաններն ու հանգամանքները՝ կնքելով այն եռակողմ՝ ծնողի (խնամակալության դեպքում՝ խնամակալի), խնամատար ընտանիքի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի միջև, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը զրկվել է ծնողական իրավունքից, մահացել է, ծանր հիվանդության, կալանավորման կամ այլ պատճառով հնարավորություն չունի մասնակցելու պայմանագրի կնքմանը,
  19. խնամատար ընտանիքի նկատմամբ վերահսկողություն նախատեսելու հիմնական սկզբունքների և ուղղություններն են ամրագրվել,
  20. որդեգրումը իրականացվելու է միայն համապատասխան մասնագետների կողմից երեխաի և ապագա ծնողների համադրման հիման վրա։

           Փոփոխություններ են նախատեսվել քաղաքացիական դատավարության օրենսգրքերում`

- քանի որ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 120-րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է խնամատար ընտանիքի  համաձայնությունը՝ երեխային որդեգրելիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնամատարության ինստիտուտը իր բովանդակությամբ հանդիսանում է ծառայություն մատուցող և չի կարող առարկել երեխայի որդեգրումը այլ անձանց կողմից,

           Փոփոխություններ են նախատեսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝

- Քանի որ սահմանվում են նոր պարտականություններ՝ կապված որդեգրող անձանց, խնամակալների հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտում ծագող հարաբերությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել նաև նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Սեյվ դը Չիլդրեն» ՀԿ փորձագետների մասնակցությամբ:

2015 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով նախագիծը լրամշակվել է Հայաստանի Հանրապետության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող և դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ընդունման  առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

          «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կա փոփոխություն կատարել նաև այլ իրավական ակտերում:

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ընդունման  առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: 

 

 

  • Discussed

    13.07.2017 - 30.07.2017

  • Type

    Legal code

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9954

Print