Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 David Aspaturyan 19.03.2021 15:32:36 Ես բազմազավակ ծնող եմ ունեմ 6երեխա ինչպես կարող եմ օգտվել այս ծրագրից։ Զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Զբաղվածության պետական գրասենյակի Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն։
2 Տիրան Կաժոյան 21.03.2021 02:49:47 Շատ խրախուսելի նախագիծ է։ Լավ կլիներ պետության առաջնահերթ ռազմավարական ոլորտներում ՝ օրինակ ռազմաարդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն, ապագա աշխատողին պետությունը սկսի նախապատրաստել հենց սկզբից՝ դպրոցից, որոշակի խրախուսական մեթոդներով, հետագայում էլ ավելի խորացնելով բուհերում՝ անգամ պետության հաշվին ուղարկելով վերապատրաստման արտասահման՝ միաժամանակ ամրագրելով ուսանողի ապագա աշխատանքը իր կոնկրետ մասնագիտությամբ հենց ավարտելուց հետո։ Կարճ ասած՝ պետությունը պետք է իր առաջ դնի կոնկրետ ուղղությունների զարգացում, ստեղծի դրա համար անհրաժեշտ գործարաններ կամ ենթակառուցվածքներ և պատրաստի անհրաժեշտ և որակյալ կադրեր՝ երաշխավորելով վերջիններիս այդ կրթությունը վերջացնելուց հետո ստանալ նախանշված հիմնական աշխատատեղը՝ նախանշված սկզբնական աշխատավարձով։ Այս ճանապարհով պետությունը ինչ ոլորտ ուզենա այն էլ կզարգացնի, իսկ սովորողները չեն սովորի միայն դիպլոմի համար, այլ համոզված կլինեն, որ ընտրելով տվյալ ոլորտը, հենց ավարտելուց հետո միանգամից կունենան իրենց հիմնական գործը։ Հուսով եմ միտքս կարողացա հասկանալի շարադրել... Մեր երկրին արագ զարգացում է պետք, որի շարժիչը հենց պետությունը պիտի դառնա։ Հարգանքով՝ Տիրան Կաժոյան, հեռ 093200259 Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։