Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Ա) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով.

Ա) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գրությունը (թիվ ԱԱ/22.1/19661-2020) «մեթիլ սպիրտ» նյութի շրջանառության հետ կապված իրավակարգավորումների վերաբերյալ: «Մեթիլ սպիրտը (մեթանոլը)» ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» հավելվածի N4 ցուցակով սահմանված պրեկուրսորների ցանկում, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ: «Մեթիլ սպիրտը» ընդգրկված չէ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 21.04.2015թ. N 30 որոշման 2-րդ հավելվածի 2.12 կետով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում: Վերջինս ընդգրկված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015 թ.-ի թիվ 30 որոշմամբ հաստատված 2.13 կետով հաստատված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի» ցանկում: Այսինքն առկա են անհամապատասխանություններ ազգային և վերազգային իրավական ակտերում, որոնք կարիք ունեն համապատասխանեցման: Հարկ է նշել, որ «Մեթիլ սպիրտը» ընդգրկված չէ նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների հսկման ենթակա նյութերի ցանկերում:

«Մեթիլ սպիրտը» ընդգրկված չէ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N707-Ն որոշմամբ հաստատված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը ևդրանց խոշոր չափերը սահմանելու մասին» հավելված 3-ում (Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը):

Բ) նախագծի 2-րդ կետը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի գրությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու և այդ նյութերը ՀՀ հսկման ենթակա պրեկուրսորների կազմում ներառելու վերաբերյալ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ա) Առկա իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» հավելվածի N4 ցուցակով սահմանված պրեկուրսորների ցանկում ընդգրկված նյութերի ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ է համապատասխան գործունեության լիցենզիա՝ «Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր կամ դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ իրացման լիցենզիա» (տրամադրող ՀՀ ԱՆ):

Մինչդեռ «Մեթիլ սպիրտը» ընդգրկված լինելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015 թվականի թիվ 30 որոշմամբ հաստատված 2.13 կետով հաստատված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի» ցանկում, ներմուծման կամ արտահանման գործընթացը իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված լիցենզիայի հիմքով, այսինքն ներմուծման համար մեկանգամյա լիցենզիայի անհրաժեշտություն չկա: Սույն անհամապատասխանությունները ստեղծում են անհարմարություններ տնտեսվարող սուբյեկտների մոտ, քանի որ վերջինս չօգտագործվելով բժշկական կամ դեղագործական նպատակներով: Հարկ է նշել, որ սույն նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել ՀՀ-ում գործող հսկման ենթակա նյութերի ցանկերը:

Բ) Նշված նյութերը պրեկուրսորներ են, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են, շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը, առաջարկվում է նշված նյութերի շրջանառության նկատմամբ որոշակի սահմանափակումներ (հսկողություն) կիրառել:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված 4-րդ ցանկը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ.-ի N30 որոշման 2.12 կետով սահմանված ցանկին: Նախագծով նախատեսվում է պրեկուրսորներ համարվող նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ ցանկում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանխարգելել այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

 Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N707-Ն որոշմամբ հաստատված է հավելված 3-ում:

  • Discussed

    16.03.2021 - 31.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6102

Print