Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված կարգի համաձայն: Կառավարության 2020 թ. մարտի 26-ի 381-Ն որոշումով լրացում է կատարվել  Որոշման մեջ մեկ տարի ժամկետով (մինչև սույն թվականի ապրիլի 1-ը)   բժշկասոցիալական վերափորձաքննությունները պարզեցված ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ: Կառավարության 2020 թ. մարտի 26-ի 381-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել հանրապետությունում կորոնավիրուսային համարճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմանները, ինչը հնարավորություն է ընձեռում սահմանափակել փորձաքննվող անձանց շփումները, վարակվելու հավանականությունը: Պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ իրականացնելու պատճառներից մեկն է հանդիսացել նաև ԲՍՓ գործակալության ԲՍՓ գրասենյակ վերակազմավորվելու արդյունքում ԲՍՓ թվով 21 հանձնաժողովների փոխարեն թվով 10 ԲՍՓ բաժինների ձևավորումը, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների համապատասխան մասնագետներով համալրված չլինելու հանգամանքը, ինչը ևս հանգեցրեց բաժինների գերծանրաբեռնված աշխատանքին:

2020 թվականի ապրիլի 1-ից մինչ օրս բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի տարածքային թվով 12 և ևս 3 մասնագիտական բաժինների կողմից իրականացվել է թվով 31452 վերափորձաքննություններ, արդյունքում անժամկետ հաշմանդամություն է սահմանվել մոտ 2614 անձի, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է վերոնշյալ ժամկետում: ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշմամբ հաստատված հաշմանդամությունը անժամկետ սահմանելու մյուս բոլոր դեպքերում, պարզեցված ընթացակարգով վերափորձաքննուիթյան արդյունքում հաշմանդամությունը սահմանվել է մեկ տարի ժամկետով  (հիմք՝ կառավարության 2020 թ. մարտի 26-ի  թիվ 381- Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, գ մաս), ինչն էլ շատ հաճախ առաջացրել է փորձաքննաված անձանց դժգոհություններին:

Միաժամանակ, 2021 թ. վերափորձաքննությունների քանակը նույնպես աճելու է անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվածների հաշվին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վերին և ստորին վերջույթների կոտրվածքների,   ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվոց բժշկասոցիալական վերափորձաքննությունների:

Չարորակ նորագոյացությունների, վերին և ստորին վերջույթների կոտրվածքների դեպքերում  վերափորձաքննություննը անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել  մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն որպես  բացառություն լրացնել այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ:

3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Նախագիծը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է վերափորձաքննություններն իրականացնել հատուկ ընթացակարգով (պարզեցված) ևս 6 ամիս, զուգահեռաբար աշխատանքներ տանելով ԲՍՓ բաժինների քանակը և մասնագետների կազմը համալրելու ուղղությամբ, ինչի արդյունքում աստիճանաբար հնարավոր կլինի պարզեցված ընթացակարգից ամբողջությամբ հրաժարվել և բժշկասոցիալական վերափորձաքննությունները իրականացնել Որոշման հավելված 1-ով սահմանված կարգով: Միաժամանակ նախագծի ընդունումը կապահովի հաշմանդամության ժամկետները սահմանել ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13-ի  թիվ 780- Ն որոշման դրույթներին համապատասխան:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Discussed

    15.03.2021 - 30.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4755

Print