Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N -   Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներկրված կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման կանոնները՝ համաձայն հավելվածի:
  2. Հաստատել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում եզակի տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ են դրվում սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

-ի N -Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետություն ներկրված կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող եզակի տրանսպորտային միջոցների նկատմամբ։
  2. Սույն որոշմամբ սահմանված եզակի տրանսպորտային միջոց հասկացությունը մեկնաբանվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և ԳՕՍՏ 33670-2015 միջպետական ստանդարտին համապատասխան։
  3. Սույն կանոններին համապատասխան ներկրված կամ եզակի արտադրված տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման ժամանակ տրամադրվող տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականի համապատասխան դաշտում լրացվում է տրամադրման համար անհրաժեշտ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքավորումով (համակարգով) համալրված լինելու բացակայության մասին տեղեկատվություն կամ սույն որոշման վավերապայմանները։

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.03.2021 - 05.04.2021

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4944

Print