Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի    N     -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16 N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀայաստանիՀանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին  N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման 3-րդ կետում ««Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն» բառերը փոխարինել «Երևան համայնքին» բառերով,
  • Որոշման 5-րդ կետում ««Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ» բառերը փոխարինել «Երևան համայնքի հետ» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                            «____» ____________ 2021թ.

                                                                                                            ք. Երևան

 

 

 

  • Discussed

    06.03.2021 - 21.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5533

Print