Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 31.10- «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

 

ՀՀՇՆ 31.10- «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

     Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» կարգադրության՝ ՀՀ տարածքում բնակչությունը բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտներում պետք է ապահովված լինի քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներով (սենքերով՝ հարմարեցված ապաստարաններով և թաքստոցներով):

      Խնդիրը կարևորվում է հատկապես բնակելի և հասարակական նշանակության շենքերի, այդ թվում կրթական և առողջապահական հաստատությունների և այլ օբյեկտների նկուղային հարկերում ներկառուցված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքերի (ապաստարան, թաքստոց) նկատմամբ պարտադիր պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:

          ՀՀՇՆ 31.10- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի մշակման աշխատանքը հանդիսանում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 365.1 կետով նախատեսված միջոցառում:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների նախագծման, քաղաքացիական պաշտպանության կառույցների սենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) տեղակայման (ներկառուցման) նորմերը, տեխնիկական պահանջները (շահագործման կամ օգտագործման բոլոր փուլերի համար) ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով հստակեցված չեն:
          Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման նորմատիվային դաշտը բացակայում է:
          Անհրաժեշտության դեպքերում, նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում գործող «СП 88.13330.2014 Защитные сооружения гражданской обороны» շինարարական նորմերի կիրառմամբ, որը ՀՀ տարածքում չի գործում:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

       ՀՀՇՆ 31.10- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, այդ թվում կրթական և առողջապահական հաստատությունների և այլ օբյեկտների նկուղային հարկերում ներկառուցվող կամ համայնքների բնակավայրերում, որպես առանձին, հատուկ նշանակության քաղաքաշինական օբյեկտ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների և դրա համար նախատեսված սենքերի (ապաստարան, թաքստոց) նկատմամբ պարտադիր պահանջների սահմանմանը:

4. Ակնկալվող արդյունքը


       ՀՀՇՆ 31.10- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ նմանատիպ օբյեկտների կոնստրուկտիվ համակարգի հաշվարկները, նախագծումը, կառուցումը, արդիականացումը և անվտանգ շահագործում` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ պահանջները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության պահանջները:

      ՀՀՇՆ 31.10- «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերի նախագծում նախագծի մշակման (տեղայնացման) գործընթացն իրականացվել է տեղայնացման սկզբունքով՝ հնարավոր ներդաշնակություն ապահովելով ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ, միջազգային և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների և ստանդարտների հետ:

  • Discussed

    04.03.2021 - 19.03.2021

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5290

Print