Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրեն­քում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջով:

Բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչման անհրաժեշտությունն առաջանում է հանրային (բնակչության) առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող մարդու հիվանդությունների ախտորոշման լաբորատոր ցուցանիշների մեծության արժեքի որոշման և տրամադրման, այլ լաբորատորիաների կողմից իրականացվող հետազոտությունների միատեսակ արդյունքների ապահովման, որակի կառավարման և տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև արբիտրաժային խնդիրների լուծման համար։

Բժշկական ռեֆերենս լաբորատորիաների նկատմամբ միջազգային և ազգային պահանջները սահմանված են ՀՍՏ ԻՍO 15195։2020 «Լաբորատոր բժշկություն․ Ռեֆերենս չափման ընթացակարգեր իրականացնող տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող պահանջներ» ստանդարտում, որի պահանջներից է էտալոնային և/կամ էտալոնի հետ համեմատելի և հետևելի աշխատանքային ստանդարտ նմուշների, ռեֆերենս նյութերի և հետազոտական ռեֆերենս մեթոդների կիրառումը:  Մեկ կամ մի քանի ցուցանիշով բժշկական ռեֆերենս լաբորատորիայի ճանաչումը կապահովի առողջապահության ոլորտում իրականացվող հետազոտությունների նկատմամբ չափումների իրականացման որակի բարձր մակարդակը, չափման արդյունքների հավաստիությունը, ճշգրտությունը և հետևելիությունը, ինչը ունի կարևոր առողջապահական նշանակություն:

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով կարգավորվում է բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների կողմից մարդու հիվանդությունների ախտորոշման ոլորտում սահմանված ցուցանիշներով լաբորատոր ծառայություններ մատուցող ռեֆերենս լաբորատորիաների ճանաչման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վերջիններիս ներդաշնակեցումը՝ միջազգային չափանիշներին:

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

«Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի լիազոր մարմնի կողմից մարդու հիվանդությունների ախտորոշման ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը:

  • Discussed

    01.03.2021 - 16.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9244

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: