Add to favourites

Located in RA Government

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը

1.      

Անհրաժեշտությունը

 

      Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից: 

2.      

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի  լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի  կրթական ծրագրով ընդունելության տեղերը ձևավորվել են Կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի հմ. 1191-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում կիրականացվի ընդունելություն նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով)՝ «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և  «Ճշգրիտ գյուղատնտեսություն»,  «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն»,  «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն» և այլն:

2021-2022 ուստարվա  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

      Ընդհանուր առմամբ 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով  ընդունելությանը կհատկացվի 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

3.       

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

   Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել պետական  բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը:

   Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝

1. Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում.

2. Լայն մտահորիզոն ունեցող մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

    Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը, բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին հատկացված տեղերի քանակը:

 Նախագծով նախատեսված են պահուստային տեղեր, որոնք կհատկացվեն ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող դիմորդներին: Պահուստային տեղերի բաշխումը կիրականացվի ընդունելության մրցույթի անցկացմանը զուգընթաց և մինչև ուսումնական տարվա սկիզբ դրանք կհատկացված բուհերին:

    Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել  նաև ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները կապահովվեն համապատասխան որակավորման մասնագետներով: Մասնավորապես տեղեր կհատկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, ագրարային ճարտարագիտության, զբոսաշրջության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, ագրոնոմիայի, զբոսաշրջության, կրթական գիտությունների և այլն մասնագիտություններին:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել իրավական դաշտը տվյալ բնագավառում, մասնավորապես մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը կազմակերպել աշխատաշուկայի պահանջների համապատասխան, ինչպես նաև պատրաստել լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ, Արցախի Հանրապետություն, Պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանությունը:

6.     

Ակնկալվող արդյունքը

 

    Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի կրթական ծրագրով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն  կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը:

  • Discussed

    17.02.2021 - 05.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5843

Print