Մկրչյան Լուսինե
22.02.2021
Օրենքում կան անհիմն սահմսնափակումներ, որոնկ խիստ կվնասեն բիզնես ոլորտներին, ուստի պետք է վերանայվեն
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետև` Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքի 15.3-րդ հոդվածով սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Duration
Type
Law
Area
Economy
Ministry
Ministry of Economy
Views 463
Print22.02.2021
Օրենքում կան անհիմն սահմսնափակումներ, որոնկ խիստ կվնասեն բիզնես ոլորտներին, ուստի պետք է վերանայվեն
22.02.2021
Իրավական երկրում օրենքները կոչված են օբյեկտիվորեն կարգավորելու որոշակի իրավահարաբերություններ։ Տվյալ օրենքի հիմքում ընկած է քաղաքացիների և գործունեություն ծավալող սուբյեկտների միջև համակեցության կանոնների պահպանումը, այլ ոչ թե մի շարք բիզնես ոլորտների ոչնչացումը։ Ուստի օրենքի փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողները կարողանան շարունակել գործել՝ միաժամանակ չխանգարել որևիցե մեկին։ Սակայն ցանկում ներառված բազմաթիվ օբյեկտներ, որոնցից պարտադրվում է պահպանել 100մ հեռավորություն ( այգիներ, պուրակներ, ուսումնական հաստատություններ, սպորտային համալիրներ, տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր, հասարակական սննդի օբյեկտներ...) ոչ մի կերպ չեն առնչվում գիշերային ժամերին աշխատող սուբյեկտի կողմից համակեցության որևէ կանոնի խախտման մասնավորապես երաժշտության աղմուկի կամ հաճախորդների բարձր խոսելու։ Իրականում այս երկու խնդիրներն են որ հարուցում են շրջապատում ապրող մարդկանց դժգոհությունը, ու որոնք հնարավոր է վերացնել՝ երաժշտության աղմուկը ձայնամեկուսացումով իսկ անկարգ հաճախորդներին սաստել ոստիկանության միջոցով։ Արդեն գործող սուբյեկտները ոչնչով մեղավոր չեն որ ժամանակին ստացել են թույլտվություն իսկ այսօր կորցնում են միլիոնավոր դոլլարների հասնող ներդրումներն ու տարիների չարչարանքը։ Ծայրագույն դեպքում պետությունը պետք է տրամադրի նոր տարածքներ ու ֆինանսական միջոցներ նորերը կառուցելու համար
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.