Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ

Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։

Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։

  • Discussed

    12.02.2021 - 27.02.2021

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5595

Print