Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Ներկայացված նախագիծը նպատակ ունի լուծում տալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման ներկայումս գործող կարգի կիրարկման ընթացքում առաջացող որոշ խնդիրների։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի 3-րդ կետով սահմանված է, որ սուբսիդիան` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ կազմակերպության համար կապիտալ ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը և կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է: Նշվածը խոչընդոտ է հանդիսանում սուբսիդիա ստացող կազմակերպությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար, քանի որ շատ դեպքերում հիմնական միջոցների (ոչ ֆինանսական ակտիվների) ձեռքբերումն ուղղակիորեն կապված է սուբսիդիա ստացող կազմակերպությունների ընթացիկ գործունեության հետ, և շատ կազմակերպություններ (օրինակ դպրոցները, մշակութային և սպորտային ՊՈԱԿ-ները) ֆինանսավորման այլ աղբուրներ չունեն և չեն կարողանում կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար ձեռք բերել հիմնական միջոցներ (ոչ ֆինանսական ակտիվներ)։ Եթե կազմակերպությունը տարեկան արդյունքում ապահովելով ոչ ֆինասական ցուցանիշները ունենում է տնտեսումներ, այդ գումարը մնում է իր գանձապետական հաշվին որպես տնտեսված միջոց և փոխանցվում է հաջորդ տարի /տարեսկզբյան մնացորդ/։ Նախագծով առաջարկվում է կազմակերպությանը թույլատրել առաջացած տնտեսումների դեպքում դիմել վերադաս մարմնին և այդ տնտեսումները ծախսել, օրինակ, համակարգիչ ձեռք բերելու կամ սանհանգույց վերանորոգելու համար։ Նշվածը հիմք կհանդիսանա կազմակերպություններին տրամադրված գումարների արդյունավետ ծախսմանը, և Նախարարությունը շատ դեպքերում ստիպված չի լինի դիմել ՀՀ կառավարությանը որոշ կապիտալ ծախսերի իրականացման համար գումարներ հատկացնելու խնդրանքով։

Կարգի 6-րդ կետով սահմանված է, որ սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերի կազմը, այդ ծախսերի, այդ թվում` նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվներն ըստ առանձին ոլորտների և գործունեության տեսակների սահմանում են համապատասխան ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: Որոշ դեպքերում նվազագույն շահավետ գին ասվածն արդեն իսկ սահմանված է ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտերով /օրինակ՝ ՀՀ կառավարության 2006թ․ օգոստոսի 24-ի թիվ 1262-Ն որոշմամբ սահմանված է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևը/։ Նախագծով առաջարկվում է նշված դրույթը լրացնել «, եթե ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտով դրանք սահմանված չեն» բառերով։

Կարգի 7-րդ կետով սահմանված է, որ Կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի և կազմակերպության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա: Նախագծով առաջարկվում է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմինը փոխել բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմնով, քանի որ որոշ բյուջետային ծրագրերի մասով ոլորտը կարգավորող պետական մարմինը և բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմինները տարբեր են (օրինակ, հանրակրության ոլորտը կարգավորող պետական մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ (ԲՍԿ) հանդիսացող պետական մարմիններ, բացի ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետարաններն են և Երևանի քաղաքապետարանը)։ Նախագծով հստակեցվում է նաև մարմնի անունից պայմանագիր կնքող ինչպես նաև պայմանագրի արդյունքներն ընդունող  պաշտոնատար անձիք։

  • Discussed

    12.02.2021 - 01.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5070

Print