Add to favourites

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանա¬գրային զին¬ծա¬¬ռա¬յողների ընտանիքների աջակցության միջոցառումը և աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

—— դեկտեմբերի 2020 թվականի N ——— -Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ  ՊԱՅՄԱՆԱ­ԳՐԱՅԻՆ

ԶԻՆԾԱ­ՌԱ­ՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ 

ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

   1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմա­նագրային զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը՝  համաձայն N 1 հավելվածի.

   2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմա­նագրային զինծառայողների ընտանիքների աջակցություն տրամադրելու կարգը, պայմանները և ձևը` համաձայն N 2 հավելվածի:

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքնե­րում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

         վարչապետ                                                                    Ն.Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

—————————— -ի N —— -Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅՄԱ­ՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ  

 

  1. Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու են համարվում Արցախի Հանրապետության պաշտպա­նության, ներքին գործերի նախարարություններում և ազգային անվտանգության ծառայությունում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հաշվառում ունեցող այն պայմանագրային զինծառայողները (ծառայողները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում բնակվել են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում և փաստացի բնակության վայրի գույքը կամ դրա մի մասն այդ ընթացքում անվերադարձ կորսվել է ռազմական գործողությունների հետևանքով:
  3. Սույն միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն է տրամադրվում պայմանագրային զինծառայողին և նրա հետ բնակված ընտանիքի հետևյալ անդամներին՝

      1) ամուսնուն և 18 տարին չլրացած երեխաներին.

      2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող զավակներին, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակներին, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

  1. Զինծառայողին և սույն կարգի 3-րդ կետում նշված նրա ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին (այսուհետ` շահառու) միանվագ դրամական օգնության ձևով տրամադրվող սոցիալական աջակցության չափը կազմում է 300 000 դրամ:
  2. Սույն միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օգնություն չի նշանակվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շահառու հանդիսացող զինծառայողի ընտանիքի անդամներին։
  3. Սույն միջոցառման շրջանակներում նշանակված միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի միջոցով:
  4. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված հանգամանքները պարզում և 3-րդ կետում նշված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպա­նության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգերի (այսուհետ` համապատասխան մարմիններ) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

—————————— -ի N —— -Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՅՄԱ­ՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ 

ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմա­նագրային զինծառայողների ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:
  2. Միանվագ դրամական օգնությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝  սույն որոշման 1-ին հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկատվության վերաբերյալ համապատասխան մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից ներկայացված անվանացանկի  հիման վրա`  համաձայն Ձևի:
  3. Աջակցության գումարը վճարվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։ Ծառայությունը, հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետի համաձայն ներկայացված տվյալները, եռօրյա ժամկետում ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին։
  4. Վճարման ցուցակում ներառվում են զինծառայողի և սույն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 3-րդ կետում նշված ընտանիքի չափահաս անդամի անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ընտանիքի անչափահաս անդամի անունը, ազգանունը, հայրանունը, վճարման ենթակա ընդհանուր գումարը և  հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը ։
  5. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը սույն կարգի 2-րդ կետով հաստատված անվանացանկի 6-րդ սյունակում նշված հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։
  6. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
  7. Սույն կարգով սահմանված կարգով նշանակված միանվագ դրամական օգնությունը վճարվում է զինծառայողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկին` անձը և ազգակ­ցական կապը հաստատող փաստաթղթերի հիման վրա։
  8. Եթե մինչև 2021 թվականի հունիսի 15-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն կամ լիազորված անձը Հայփոստի համապատասխան բաժանմունք չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, ում  միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։
  9. Աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջա­կան եկամտի հաշվարկի մեջ չի մտնում:

      10. Սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկում չներառված՝  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկո­ղության տակ անցած համայնքներում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում բնակված և սահմանային տարիքը լրանալու կամ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ ծառայությունից արձակված կամ ծառայության այլ վայր տեղափոխված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ համաձայն սույն կարգի։ Դիմումը և փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան մարմնի սոցիալական ապահովության  խնդիրներ  իրականացնող  ստորաբաժանում` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում։         

  • Discussed

    10.02.2021 - 26.02.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5505

Print

Related documents / links