Add to favourites

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

                   ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ                  

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի բ) ենթակետի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
  4. Հաշվետու ժամանակաշրջանում Կառավարության կողմից իրականացված միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
  5. Հանրապետության hամախառն ներքին արդյունքի 85%-ից ավելին ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվը ավելացել է ևս 3 ընկերություններով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանն, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
  6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից), և լուծարումից ստացված միջոցների հաշվին ամրագրվել է պետական և համախառն ներքին արդյունքի աճ՝ մասնավորապես ծառայության մատուցման ոլորտում:
  7. Հաշվետու ժամանակահատվածում Վարչապետի 2020 թվականի փետրվարի 19-ի «2020 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N210-Ա որոշման համաձայն Կառավարության կողմից ընդունվել են 5 ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցնելու մասին Կառավարության հետևյալ որոշումները՝ Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N243-Ա որոշումը («Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը դասական  աճուրդով մասնավորեցնելու մասին),   Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N862-Ա «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին),   Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N285-Ա  «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու մասին, Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 03-ի N1982-Ա  «Կուրորտաբանության և ֆիզիկական  բժշկության ԳՀԻ» մրցույթով մասնավորեցնելու մասին և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 03-ի N1930-Ա   «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը աճուրդով մասնավորեցնելու մասին, ինչպես նաև Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի  N987-Ն որոշումը «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին:
  8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել է՝ ուղղակի վաճառքի ձևով 1 և դասական աճուրդով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
  9. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.

1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-478-Ն օրենքով Ծրագրի N1 հավելվածով հաստատված ցանկում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից հանվել է՝ «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90117)։

  1. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307,337.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 288,667.5 հազար հայկական դրամ, (այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերը), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 18,670.313 հազար հայկական դրամ:
  2. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227,041.01 հազար հայկական դրամ:
  3. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2020 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 80,296.81 հազար հայկական դրամ:
  4. 13. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Աճուրդով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:

15 Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1)  Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է Հավելված 2-ում:

  1. 16. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2020 թվականի ընթացքում պրոֆիլի պահպանման և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ ստանձնել են 6 գնորդ:

2) 1 գնորդ պայմանագրով ստանձնել է սոցիալական երաշխիքների ապահովման և 5 գնորդ՝ պրոֆիլի պահպանման պարտավորություններ։

3) 2 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

4) Մասնավորեցման պայմանագրերով 2020 թվականի ընթացքում 1 գնորդի կողմից նախատեսված սոցիալական երաշխիքների ապահովման և 3 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։

5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա սոցիալական երաշխիքների և պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 3-ում:

 

17.Ընկերությունների լուծարման գործընթացը

1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու, դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 3 առևտրային կազմակերպություն:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից` 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:

5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 59,786 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 24,496.0 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե՝ 5,825.0 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 27,304.0 հազար հայկական դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով 2,161 հազար հայկական դրամ:

6) Լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության  պետական բյուջե է փոխանցվել  18,179.0 հազար հայկական դրամ։

7) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 4-ում:

 

  1. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ  չի մասնավորեցվել:

 

 

Հավելված 1

 «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի

          կատարման 2020  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

          ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Պետականգույքիանվանումը (ծածկագիրը` ըստԾրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Աճուրդի անցկաց-

ման ձևը

Մեկնարկային գինը    (հազար հայկական դրամ)

Աճուրդի հաղթողի առաջարկած

գինը

(հազար հայկական դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները

(հազար հայկական  դրամ)

Պայմանագրի կնքման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

«Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն»  դուստր ՓԲԸ-ի (ծածկագիր`90101)

100% բաժնետոմսերը

ՀՀ, Տավուշի մարզ, ք․Իջևան, Երևանյան փողոց, 8-րդ նրբ, թիվ 8

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի

N 1533-Ա  որոշում

 

դասական

39,156.1

39,156.1

2287.7

 

12.02.2020թ 302-Ա

 

«Երվերելակ»  ՓԲԸ-ի (ծածկագիր`90038)

100% բաժնետոմսերը

ՀՀ ք․Երևան,

Մասիսի նրբանցք, թիվ 13

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի

N 243-Ա  որոշում

 

դասական

100,299․38 

 

215,643․69

 

9,975.6

12.05.2020թ․

303-Ա

 

Հավելված 2

 «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

կատարման 2020  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

         

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմինը

Կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ)

Վաճառքի գինը (հազար հայկական դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորությունները (հազար հայկական դրամ)

Ներդրումային պարտավորու-թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնա-վորեցման պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

«Միջուկային և ռադիացիոն  անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% բաժնետոմսերը (ծածկագիր` 90106)

քաղ․ Երևան, Տիգրան Մեծի 4

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի

N 862-Ա  որոշում

112,989.2

50,845.2

տարաժամկետ վճառում 5 տարով, տարեկան՝ 10, 169.00 հազար հայկական դրամ

115,293.0

Մինչև 2027 թվականն ապահովել պրոֆիլի պահպանումը

և ապահովել միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի տարեկան 2 նոր մասնագետի պատրաստումը

Աշխատավո-րական կոլեկտիվ

Հավելված 3

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի

կատարման 2020  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

հ/հ

Մասնավորեցված  գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1

 

 

 

 

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք,  Կոտայքի մարզ,քաղ. Հրազդան, Սպանդարյան փող.:

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան:

Պայմանագիր՝  225-Մ 20.01.2005թ.:

Պրոֆիլի պահպանում

20.01.2020թ.

Պահպանվելէ:

2

«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկումևներդրում» փակ բաժնետիրական ընկերություն,

Կոտայքի մարզ, քաղ.Եղվարդ Երևանյան 2:

Գնորդ՝  «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Պայմանագիր՝  874-ՈՒ 25.02.2016թ.:

20 նոր աշխատատեղի ստեղծում՝ յուրաքանչյուրը 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով

25.02.2020թ.

 

Պարտավորությունը չի կատարվել:

3

«Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսեր,

Գեղարքունիքի մարզ, գ.Նորատուս

Գնորդ՝«Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերություն:

Պայմանագիր` 864-Ու 28.12.2010թ.:

 

Պրոֆիլի պահպանում

 

29.12.2020թ.

 

Պահպանվել է:

4

 քաղ․ Երևան Խանջյան 19, 100% բաժնետոմսի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի

աշխատավորական կոլեկտիվի 40%,

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 30%,

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի 30% :

Պայմանագիր՝ 435-ՈՒ  22․10․2002թ․:

 

 

 

Պրոֆիլի պահպանում

 

 

 

22.10․2020թ․

Դեռևս չի ներկայացրել պարտավորությունների կատարման վերաբերյալ փաստաթղթեր:

5

«Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր:

Գնորդ՝ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Պայմանագիր՝ 880-Ու 21.11.2018թ.

 

Պահպանել ընկերության հակատուբերկուլյոզային առողջարանական բուժօգնության ուղղվածությունը

 

21.11.2020թ.

Չի պահպանվել, գործը գտնվում է հայցապահանջների բաժնում:

6

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք

Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան

Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

24.01.2020թ.

Չի պահպանվել, քանի որ  կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել։ Կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

 


Հավելված 4

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի

          կատարման 2020  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ և ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Հ/Հ

Ծածկա-

գիրը` ըստԾրագրի

Ընկերությանանվանումը

Հիմնադիրը

ԼուծարմանմասինՀայաստանի Հանրապետության

Կառավարությանորոշմանհամարը, ամսաթիվը

Լուծարմանընթացքը

 
 

1

2

3

4

5

6

 
  1.  

90111

«Օշական»  մանկական

վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի

N940-Ա որոշում

Լուծարված:

 
  1.  

90100

«Ագրոսպասարկում» փակբաժնետիրական

ընկերություն

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի

N1268-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

90113

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի  26-ի

N1963-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում։

 

 

 

                                         

 

 

Կառավարություն

  • Discussed

    08.02.2021 - 01.03.2021

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4567

Print

Related documents / links