Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2021 թվականի N       -Ն

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի

N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 11-րդ հոդվածի 5-րդ մասով ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման նախաբանում §օրենքի¦ բառից հետո լրացել §2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի,¦ բառերը և կետադրական նշանը.

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  • 3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների) դիմումի հիման վրա իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.¦.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հավելված 1-ում՝

ա. 2.1-ին կետի երկրորդ նախադասությունում §Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու¦ բառերը փոխարինել §մարտական գործողություններին մասնակցության¦ բառերով, իսկ §կողմից¦ բառից հետո լրացել §՝ համաձայն N 2.1 ձևի¦ կետադրական նշանը և բառերը.

բ. լրացնել 2.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

  • 2.2. Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը տրվում է կամավորագրված անձի զինվորական հաշվառումն իրականացնող կամ իրականացրած (եթե կամավորագրված անձն օրենքով սահմանված դեպքերում հանվել է զինվորական հաշվառումից) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումն այդ ստորաբաժանումում սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ համապատասխան տարածքային ստորաբաժանումում առկա չեն տվյալներ, ապա այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դիմումատուին, իսկ տեղեկանքը տրվում է դիմումը մուտք լինելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան տարածքային ստորաբաժանումը ստանում է զորամասեր կատարված հարցումների միջոցով: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, առաջին օրինակը տրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է համապատասխան տարածքային ստորաբաժանումում:¦.

գ. լրացնել N 2.1 ձև՝ համաձայն ձևի.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ հավելվածի 4-րդ կետը, 5-րդ կետի երկրորդ պարբերությունը, N 4 և N 5 ձևերը գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաև որոշման 3-րդ հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    05.02.2021 - 20.02.2021

  • Type

    Decision

  • Area

    Security, Social welfare

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5810

Print