Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելու, հստակեցնելու անհրաժեշտությունից:

  • Discussed

    26.01.2021 - 10.02.2021

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9644

Print

Suggestions

Մարինե Հովհաննիսյան

10.02.2021

Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը:

Gayane Simonyan

09.02.2021

Առաջարկում եմ 6-րդ կետում ավելացնել 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. STEM առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակում առարկայական չափորոշչի բարելավման աշխատանքային խմբում որպես փորձագետ ընդգրկված լինելը:» Շնորհակալություն

Gayane Simonyan

09.02.2021

6-րդ կետի 8-րդ ենթակետի մասին Մեջբերում. «ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,» » Դիտարկում. Եթե, օրինակ, ուսուցիչը Որակի եվրոպական հավաստագիր է ստացել մի այնպիսի նախագծի մասնակցելու համար, որի բուն նպատակը եղել է Սուրբ Ծննդյան բացիկներ պատրաստելն ու իրար փոխանացելը: Նման դեպքում, օրինակ, քիմիա կամ մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար իր դասավանդած առարկայի հետ կապ չունեցող նախագծի համար ստացած հավաստագիրը կարո՞ղ է արդյոք հանդիսանալ որակավորման տարակարգի բաղադրիչ: Կարծում եմ, որ սա այդքան էլ չի համապատասխանում տարակարգի որևէ աստիճան շնորհելու տրամաբանությանը: Առաջարկում եմ 6-րդ կետի 8-րդ ենթակետում «ընթացքում» բառից հետո ավելացնել «իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած» բառերը և շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,»: Հարգանքով` Գ.Սիմոնյան

See more