Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման 1-ին կետով հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 68-րդ կետի համաձայն՝ սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, և այդ դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով:

Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում փոխարինել առևտրային հաշվառքի սարքը: Այդ դեպքում, աջակցող կողմը պատրաստակամ է լինում վճարել կանխավճարի գումարը, իսկ այդ գումարի մարման (կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով սպառած էլեկտրաէներգիայի արժեքից նվազեցնելու միջոցով) շահառու է հանդիսանում կոնկրետ տվյալ բաժանորդը, ինչը իրական դժվարություններ է առաջացնում աջակցության ծրագրերի իրականացման համար՝ առաջացնելով վարչարարական խոչընդոտներ:

Նախագծով առաջարկվում է իրավասություն տալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական լիազոր, տարածքային կառավարման մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրությամբ հիմնավորված դեպքերում) ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ և սահմանել առանձնահատկություններ:

  • Discussed

    11.01.2021 - 27.01.2021

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1213

Print