Add to favourites

The project has not been accepted

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

 

«Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 25-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը: Վերոգրյալով պայմանավորված մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

 

2.Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով սահմանվում են հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման ընթացակարգը:

 

3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

 

  • Discussed

    29.12.2020 - 18.01.2021

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5463

Print