Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունման արդյունքում՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշմամբ կսահմանվեն բժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների փրկարարական ծառայությանը պիտանիության մասին եզրակացություն ներկայացնելու նպատակով ռազմաբժշկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու համար փրկարար ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դիմող քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան բժշկական հիմնարկներում (տեղամասային պոլիկլինիկա) բժշկական հետազություն անցնելու, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ ներկայացնելու հետ կապված իրավակարգավորումներ, արդյքունքում կլրացվեն օրենսդրական բացերը և կպահպանվի իրավական որոշակիության սկզբունքը,

- կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման համար հարցերը կբխեն միայն փրկարար ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից, և հայտարարության հետ միաժամանակ կհրապարակվեն նաև հարցաշարերը, ինչն ավելի կհեշտացնի դիմորդների կողմից կրտսեր խմբի տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների յուրացումը և մրցույթի հաղթահարումը, արդյունքում՝ Փրկարար ծառայությունում կրտսեր խմբի թափուր պաշտոնների (օղակի հրամանատար, պարամեդիկ, կինոլոգ, ջրասուզակ, հրշեջ, փրկարար, վարորդ, սակրավոր, օպերատոր, հրաձիգ և այլն) համալրումը,

- առավել կհստակեցվեն հարցազրույցի փուլում պատասխանների գնահատման հետ կապված իրավակարգավորումները և գնահատման համակարգը, ինչն հնարավորություն կստեղծի առավել օբյեկտիվ գնահատման համար:

  • Discussed

    22.12.2020 - 06.01.2021

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8076

Print