Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2020թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինչպես նաև հայտարարված ռազմական դրությունն էականորեն բացասական են անդրադարձել զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման իրավունքի լիարժեք իրացման գործընթացի վրա: Մասնավորապես` շահառուները ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել հաջորդական գործընթացը համագործակցող բանկի, կառուցապատող կազմակերպությունների, նոտարական գրասենյակների, բնակարանների առուվաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքների ռեժիմի փոփոխման պատճառով: Սույն թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի մասնակից 500 շահառուից  միայն 124 զինծառայող է կարողացել կնքել հիփոթեքի պայմանագիր: Արդյունքում, 2020 թվականին համապատասխան հանգամանքների պատճառով շահառուների 2/3-ը չի կարողացել իրացնել իր իրավունքը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթաց:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ. մարտի 31-ը ներառյալ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:  

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի  N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   

     Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի  N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն չի առաջացնում, երկարաձգված ժամկետում ծրագրի ապահովումը կիրականացվի այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

  • Discussed

    21.12.2020 - 05.01.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4326

Print

Suggestions

Artyom Martirosyan

30.12.2020

Սույն ծրագրի շահառուների համար հաստատված է միայն գործարքներ կատարել Արդշինբանկի հետ։ ՀՀ տարածքում գործող կառուցապատող ընկերություները չեն համագործակցում Արդշինբանկի հետ, բացառությամբ Միկշին ընկերության (Երազ թաղամաս), ինչն էլ դժգոհություներ է առաջացրել ծրագրի շահառու դարձած շրջանում։ Ելնելով վերոգրյալից առաջարկում 1. 2020 թվականին ծրագրի շահառու դարձած զինծառայողներին տրված տեղեկանքի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, քանի որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է, ինչի պատճառով էլ բնակարաների գները թանկացել են։ 2.Ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռնել գործարքներ կատարել ՀՀ-ում գործող այլ բանկերի հետ։

Հակոբ Կիրակոսյան

27.12.2020

Սույն ծրագրի շահառուների համար հաստատված է միայն գործարքներ կատարել Արդշինբանկի հետ։ ՀՀ տարածքում գործող կառուցապատող ընկերություները չեն համագործակցում Արդշինբանկի հետ, բացառությամբ Միկշին ընկերության (Երազ թաղամաս), ինչն էլ դժգոհություներ է առաջացրել ծրագրի շահառու դարձած շրջանում։ Ելնելով վերոգրյալից առաջարկում 1. 2020 թվականին ծրագրի շահառու դարձած զինծառայողներին տրված տեղեկանքի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, քանի որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է, ինչի պատճառով էլ բնակարաների գները թանկացել են։ 2.Ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռնել գործարքներ կատարել ՀՀ-ում գործող այլ բանկերի հետ։

See more