Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասի» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2020 թվականի N     -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16 N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույքը հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
  • Որոշման վերնագրում «և ամրացնելու» բառերը փոխարինել «, ամրացնելու և Երևան համայնքին նվիրաբերելու» բառերով,
  • Որոշման նախաբանում «64-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերից հետո լրացնել «, 605-րդ հոդվածի» բառերը,
  • Որոշման 3-րդ կետում ««Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար» բառերը փոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելու համար՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար օգտագործելու նպատակով» բառերով,
  • Որոշման 5-րդ կետում ««Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր» բառերը փոխարինել «Երևան համայնքի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրեր» բառերով:

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                        

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                        Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                               «____» ____________ 2020թ.

                                                                                               ք. Երևան

  • Discussed

    16.12.2020 - 31.12.2020

  • Type

    Decision

  • Area

    State property contribution and dedication

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4970

Print