Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.06.2017 15:14:09 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջոնում է նախագծի կարեւորագույն նպատակը` էլ ավելի թեթեւացնել հաշմանդամների սոցիալական վիճակը եւ նրանց կարիքներին համրմարեցնել սայլակների ու լսողական սարքերի ձեռք բերման մեխանիզմները: Այդ առումով մենք կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում նախագծում: Առաջին հերթին մեզ մոտ խտրականության զագացում է առաջացնում նախագիծը, քանի որ դա ուղղված է միմիայն Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման կարգավորումներին: Մենք կարծում ենք, որ ԱՊՀ երկրներից դուրս արտադրված համանման սայլակներն ու լսողական սարքերը ավելի որակյալ են ու ավելի առաջադիմական: Այս կարգավորումը մտնելով ՀՀ կառավարությունն առաջնահերթույթւոնը տալիս է ԱՊՀ երկրներին, ինչը չի բխում ազատ մրցակցությունը խթանելու եւ ՀՀ քաղաքացիների սոցիալակն պահանջմունքները ավելի բարձր մակարդակով բարելավելու ՀՀ կառավարության ծրագրային դրույթներին: Հետեւապես, առաջարկում ենք նախագծում նախատեսված կարգավորումները տարածել ՀՀ հետ համագործակցող բոլոր երկրներին: Մյուս խնդիրը նախագծի հետ կապված օրենսդրական տեղնիկայի բացթողումներն են: Նախագծի word-ային տարբերակում խախտված է դրույթների համարակալման հերթականությունն ու առանձին դրույթներ չունեն համարակալում: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 1-ին կետ - չի ընդունվել 2-րդ կետ - չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: