Add to favourites

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ¬ՎԻ¬ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ­ՎԻ­ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորողներին (COVID-19) համավարակով պայմանավորված հետաձգված ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու հանգամանքով:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (Օրենքն ուժը կորցրել է 16.09.98թ. ՀՕ-250) 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:

Հիմք ընդունելով վերը նշված դրույթը ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանների համաձայն ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագրի շրջանակներում ուսանողները գործուղվել են օտարերկրյա պետություններ՝ ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համավարակով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական գործընթացները կամ անցկացվել են հեռավար եղանակի, սովորողները չեն հասցրել ավարտել ատենախոսական աշխատանքը: Օտարերկրյա պետությունների համալսարանի միջնորդությամբ օտարերկրյա պետությունների կրթության և գիտության հարցերով զբաղվող գերատեսչությունների կողմից քաղաքացիների կրթաթոշակը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը:

Հիմք ընդունելով վերոգրյալը հաստատող փաստաթղթերը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանի հավելվածով  հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի  կրթական ծրագրերով)» կարգի 34-րդ կետը, համաձայն որի՝ եթե նախկինում գործուղված ասպիրանտը կամ դոկտորանտը օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով (հիվանդություն, տարբեր բնույթի համաճարակներ, թեմայի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայություն, լրացուցիչ գիտափորձերի անցկացման անհրաժեշտություն և այլն) չի հասցրել ավարտել իր գիտական աշխատանքը, ապա կրթաթոշակ տրամադրող երկրի համապատասխան գերատեսչության համաձայնության առկայության դեպքում նախարարության կողմից կրթաթոշակը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով:

Հարկ է նշել, որ եթե քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը, որը լրանում է, օրինակ, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, ապա վերը նշված հանգամանքներով պայմանավորված վերջինիս ուսումնառությունը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչև 2021 թվականի սեպտեմբերի 31-ը, որի ընթացքում, սակայն, լրանում է նրա 27 տարին: Տվյալ պարագայում առաջանում է հակասաութուն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի հետ, ըստ որի՝ մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի և 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:

Հարկ է նշել, որ «Զինապար­տու­թյան մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Համադրելով վերը նշված հանգամանքները և ներկայացված ու ներկայում գործող օրենսդրական կարգավորումները՝ առաջացել է անհրաժեշտություն նշված քաղաքացիների ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու համար օրենսդրական հիմքեր ապահովելու համար:

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորող քաղաքցիների ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու համար օրենսդրական հիմքերը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱ­ՎԻ­ՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Discussed

    15.12.2020 - 30.12.2020

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7456

Print