Add to favourites

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

        «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվա­կանի օգոս­տոսի 8-ի N72 որոշ­ման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխա­տանք­ների կազմա­կերպ­­ման և համակարգման նպատակով ՀՀ կառավա­րութ­յան 2020 թվականի սեպ­տեմբերի 24-ի N1565-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտե­սա­կան միութ­յան շրջա­նակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշ­մավորման ազգա­յին օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները (N1 հավելված) և Եվրա­սիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության ընթացա­կարգը (N2 հավելված):

Վերոնշյալ որոշմամբ հաստատված N1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտե­սական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշ­­­մավորման ազգային օպերատորը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին՝

1) ապահովի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշմամբ սահմանված՝ օպերատորներին վերապահված գործա­ռույթ­ների իրականացումը.

2) հանդիսանա ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ: Մրցույթին իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում անդամ­ներից առնվազն մեկը պետք է հանդիսանա ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ.

3) ունենա համապատասխան որակավորման աշխատանքային ռեսուրսներ՝ էլեկտրո­նային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակ­ցութ­յան (սպասարկման) ապահովման համար.

4) հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ-պետությունների օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` հանձնա­ժողով ներկայացնելով օպերատորի (օպերատորների) հետ կնքված նախնական պայ­մա­նագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը։

Վերոնշյալ որոշմամբ հաստատված  N2 հավելվածի՝

- 1-ին կետին համապատասխան՝ նույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտե­սական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշ­մավորման ազգային օպերատորի ընտրության հետ կապված հարաբերությունները,

- 2-րդ  կետին համապատասխան՝ մրցույթը կազմակերպում և անցկացնում է Եվրա­սիա­կան տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնա­ժողովը, որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը,

- 9-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսում­նա­սի­րութ­յունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխա­տանքային օրվա ընթացքում ամփոփում և հրապարակում է օպերատորի ընտրութ­յան մրցույթի արդյունքները։ Լիազոր մարմինը օպերատորի ընտրության մրցույթի արդյունք­­ների հրապարակմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վար­չապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահ­մանելու մասին՝ ՀՀ կառա­վարության որոշման նախագիծ:

ՀՀ վարչապետի 30.09.2020թ. N1108-Ա որոշմամբ ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշ­մավորման ազգային օպերատորի ընտրությունն իրականացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով, հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի աշխատակարգը։

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N1108-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների գնահատման և ամփոփման արդյունքում օպերատորի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակիցը՝ «Հեռանկարային տեխնո­լոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկ­տիվ­նիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ և «ԱյՄարկ» ՍՊԸ իրավաբանական անձանց կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս Հայաս­տանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ «Հեռանկարային տեխ­նոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։

ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1565-Ն որոշ­մամբ հաս­տատված N2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել օպերատոր սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է՝ սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնա­ժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պար­բերությանը համա­պա­տաս­խան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակ­ներում նույ­նա­կա­նաց­ման միջոց­ներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր է համարվում «Հեռանկա­րային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմա­նա­փակ պատասխա­նատվութ­յամբ ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշա­կունյաց 49-22, պետական գրանցման համար՝ 269.110.1117158, 20/02/2020, հարկ վճա­րողի հաշվառման համար՝ 02284645), «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխ­նոլոգիյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշ­նություն, 121609, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 31, պետա­կան գրանցման համար՝ 1177746542247, հարկ վճարողի նույնականացման համար՝ 773I369928), «ԱյՄարկ» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերության (Ռուսաս­տանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Ռուբլյովսկոյե մայրուղի 28, հարկ 18, սենյակ 30, պետական գրանցման համար՝ 1187746883499, հարկ վճարողի նույնականացման համար՝ 9731013192) կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Հեռանկա­րային տեխնո­լո­գիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմա­նափակ պատասխա­նատվութ­յամբ ընկե­րությունը (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշա­կունյաց 49-22, պետական գրանցման համար՝ 269.110.1117158, հարկ վճա­րողի հաշ­վառման համար՝ 02284645):

  • Discussed

    10.12.2020 - 25.12.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4302

Print