Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի  սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել  ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն oրենքի կիրարկումը:

Օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ նպաստը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։ Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է անկանխիկ եղանակի անցման փուլային ժամանակահատված՝ Կառավարությանը լիազորելով նպաստի անկանխիկ վճարման կազմակերպություն չընտրած անձանց փոխարեն կատարել համապատասխան ընտրություն։

 

  • Discussed

    08.12.2020 - 23.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1097

Print