Add to favourites

«Արտակարգ իրավիճակների հետեվանքով բնակչության պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Հիմք ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և վարչապետի աշխատակազմի վարչությունների կողմից ներկայացված առաջարկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ փոփոխել նախկինում շրջանառված «Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչության պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը» (համաձայն Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի և 19-րդ հոդվածի 1-ին մասի):

Հաշվի առնելով նաև նախկինում տրված Արդարադատության նախարարության առաջարկությունը և այն հանգամանքը, որ նոր ստեղծվող Կարգը ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին N 1582-Ն որոշումն իրականացնում են նույն կարգավորումները, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել թիվ 1582-Ն որոշումը:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում:

Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրվում է առանձին դեպքերի համար՝ ոչ կանոնակարգված կերպով, ինչը բնակչության ստվար զանգվածի մոտ առաջացնում է խտրական մոտեցման զգացողություն, ինչպես նաև խախտում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված քաղաքացիների իրավունքը:

2017թ., 2018թ. և 2019թ. համար արձանագրված վնասները կազմել են համապատասխանաբար 3315818.0, 5541929.0 և 6158181.31 հազ ՀՀ դրամ։ Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ թվերը ներկայացնում են ոչ բոլոր վնասների գումարային չափը, քանի որ առկա են մեծ ծավալով վնասներ, որոնց ֆինանսական գնահատում չի  իրականացվել։

Ներկայացվող կարգը հնարավորություն կընձեռի հստակեցնել և կանոնակարգել արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառած վնասի փոխհատուցումը, սահմանել չափը և մեխանիզմները:

Միևնույն ժամանակ պետության կողմից իրականացվող փոխհատուցման նման կարգը հնարավոր կդարձնի միջոցների արդյունավետ բաշխում՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առավել գիտակցված և պատասխանատու տնտեսավարմանը՝ հնարավոր դարձնելով տնտեսության կայուն և նպատակաուղղված զարգացումը։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում նախագծի 3-րդ կետով նախատեսված առանձին դեպքերի ապահովագրության տոկոսի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, իսկ գյուղատնտեսական ոլորտում ֆիզիկական անձանց շրջանում ապահովագրման նպատակով ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիր, որով 2019 թվականին ապահովագրվել են 2 մշակաբույսեր (ծիրան և խաղող) 3 ռիսկերից (կարկուտ, հրդեհ և գարնանային ցրտահարություն):

Ծրագրով փորձնական ընտրվել են՝

  • կարկուտի և հրդեհի դեպքում՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը,
  • գարնանային ցրտահարության դեպքում՝ Արարատի և Արմավիրի մարզերը:

Ֆիզիկական անձը, որպես լրացուցիչ ծախս, ներկայիս ապահովագրական շուկայում գյուղատնտեսական աշխատանքների ապահովագրումն իրականացնելու դեպքում կկատարի ապահովագրական ընկերության կողմից ներկայացվող՝ ապահովագրման պայմանագրային կետերով սահմանված հնարավոր պահանջների իրականացման հետ կապված ծախսեր:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով սահմանվում են այն դեպքերը, որոնց դեպքում տուժած քաղաքացիներին տրվում է կրած վնասի փոխհատուցում:

Նախագծով սահմանված է փոխհատուցման շահառուների շրջանակը՝ ըստ կրած վնասի, փոխհատուցման ձևի և չափի:

  1. Հաշվի առնելով վերոնշյալը՝ ֆինանսական բեռը պետության վրա մեկ տարվա կտրվածքով կկազմի ընդհանուր վնասի մոտ 20-ը:
  2. Կարգն ենթադրում է, որ վնասների վերաբերյալ արձանագրությունները կկազմվեն մեկ միասնական ձևաչափով:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
  • Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծով ակնկալվում է հստակեցնել այն անձանց շրջանակը, որոնք պետության կողմից կստանան կրած վնասի փոխհատուցում, ինչպես նաև կապահովի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված քաղաքացիների իրավունքի պաշտպանությունը:

Սույն նախագիծը կապահովի արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը ստանալու իրենց կրած վնասի մի մասը, ինչպես նաև պետությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը:

Սույն նախագծի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա տվյալ ոլորտում ՀՀ կառավարության գործունեության համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կառաջացնի լրացուցիչ ծախսեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կարիք կլինի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունում:

Սույն նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհարժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

 

  • Discussed

    07.12.2020 - 22.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7624

Print