Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «(բնույթի)» բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով։ 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ հոդվածով. 

«Հոդված 3.2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 

  1. Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և (կամ) անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
  2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների՝ ռազմական կամ արտակարգ դրության, տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում և ուղղված է ստեղծված իրավիճակներում սահմանված կոնկրետ խնդիրների վերացմանը։»:

 

Հոդված 3. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը «ձևերը, » բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Discussed

    02.12.2020 - 17.12.2020

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4489

Print

Suggestions

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծում հարկադիր աշխատանքի սահմանման միայն «ոչ կամավոր» բաղադրիչն է սահմանված (լրացվող հոդվածի 2-րդ մասով), առաջարկում եմ նախագծում ոչ սպառիչ ցանկով սահմանել նաև այն դեպքերը, որոնք կարող են սույն հոդվածի իմաստով «պատժի սպառնալիք» համարվել։ Արդյոք աշխատանքի վարձատրության բոլոր տեսակներից (ներառյալ լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները) զրկելու (նվազեցնելու), առաջխաղացման սահմանափակման, աշխատանքի էական պայմանները փոխելու, աշխատողի անօրինական սահմանատման մասին միգրացիոն ծառայություններին հայտնելու սպառնալիքը կարո՞ղ են համարվել «պատժի սպառնալիք»։ Առաջարկում եմ դեպքերը թվարկելիս հաշվի առնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ գործերը՝ Van der Mussele v. Belgium (N 8919/80), C.N. and V. v. France (N 67724/09), Graziani-Weiss v. Austria (N 31950/06), Tibet Menteş and Others v. Turkey (N 57818/10, 57822/10, 57825/10, 57827/10, 57829/10)։

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող հարկադիր աշխատանքի սահմանման բովանդակությանը, այն իրավական խնդիրներին, որոնց լուծմանն է ուղղված առաջարկվող սահմանումը։ Մասնավորապես, առաջարկում եմ մանրամասնել սահմանման երեք հիմնական բաղադրիչները (հատկանիշները)՝ «պատժի սպառնալիք», «ցանկացած աշխատանք» և «ոչ կամովի»։ Արդյոք «ցանկացած աշխատանք» սահմանումը ներառու՞մ է ոչ ֆորմալ տնտեսությունը և որքանո՞վ է ձևակերպումը համադրելի օրենսգրքի 13-րդ հոդվածի հետ։

See more