Add to favourites

Under development

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------      ---------------  2020թ. N      -Ն

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1398-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ  հոդվածը և 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  36-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն):
  2. Սահմանել, որ՝

1) Կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է.

         ա. Կազմակերպության նպատակն է` նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը, շուրջօրյա խնամքի ծառայությունների վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ելնելով երեխայի լավագույն շահից, ներկայացնել մասնագիտական եզրակացություն՝ երեխայի հետագա խնամքի ձևը սահմանելու վերաբերյալ, մշակել երեխային և ընտանքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ,աշխատանքային նյութեր, տրամադրել մեթոդական աջակցություն, իրականացնել վերապատրաստումներ․

բ. գործունեության առարկան է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխային (առավելագույնը 6 ամիս ժամկետով) և նրա ընտանիքին ցերեկային կանխարգելիչ ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, ռիսկի գոտում հայտնված երեխայի շուրջօրյա խնամքի ապահովումը մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը, կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխայի (առավելագույնը 1 տարի ժամկետով) և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

2) Կազմակերպության` որպես սոցիալական սպասարկում իրականացնող հաստատության կողմից երեխաների ընդունելության, մինչև վեց ամիս ռիսկի գոտում հայտնված երեխայի շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները,

3) Կազմակերպության սպասարկման և գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի և հարակից  մարզերը:

  1. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

      ա․հաստատել Կազմակերպության կանոնադրությունը, ապահովել կանոնադրության սահմանված կարգով իրավաբանական անձի պետական գրանցումը,

      բ․ հաստատել  Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը.

      գ․համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 2)  սույն որոշման 11-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  ապահովել սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, լուծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ 23.09.2015 թվականին կնքված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի Բաղաբերդ թաղամաս թիվ 27 հասցեում գտնվող 612.7 քառ.մետր մակերեսով խոհանոցային մասնաշենքի անհատույց օգտագործման N 135/0015 պայմանագիրը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և դրանից ծագող իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

6․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված պետական սեփականություն հանդիսացող` ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Բաղաբերդի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի հյուսիս արևելյան թևից 1455.2 քառ. մետր մակերեսով տարածք հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, համաձայն N 1 հավելվածի:

     7․ Սույն որոշման 6-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կազմակերպությանը:

       8․ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հիմնական միջոց հանդիսացող շարժական գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:

    9․ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատվելուց հետո՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքի մնացորդը սեփականության իրավունքով հանձնել կազմակերպությանը:

     10․Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հիմք ընդունելով փաստացի չափագրման արդյունքում ստացված տվյալները.

    1)     սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը,

     2)     սույն որոշման 11-րդ կետում և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին:

    11․Կազմակերպության կանոնադրության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման հետ կապված ծախսերը իրականացնել՝ կազմակերպության միջոցների հաշվին:

    12․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի վերակազմավորելու, «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և գույք տրամադրելու մասին» թիվ 1398-Ն որոշումը:

13․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Discussed

    02.12.2020 - 17.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5103

Print

Suggestions

Մուշեղ Հովսեփյան

02.12.2020

Նախագծի վերջում բացակայում է ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը և ազգանունը։

Մուշեղ Հովսեփյան

02.12.2020

Նախագծի կետի 4-րդ կետի 1-ին ենթակետի համարակալման վրիպակը ուղղել։

Մուշեղ Հովսեփյան

02.12.2020

Նախագծի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «հարակից մարզերը» բառերը փոխարինել «Վայոց Ձորի մարզը» բառերով։ Առաջարկում եմ դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես կազմակերպության սպասարկման տարածք (առնվազն մեթոդական աջակցության և վերապատրաստումների մասով) ավելացնելու իրավական հնարավորությունը։

See more