Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  2020  թվականի                   N –Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1275-Ն որոշման

N 1 հավելվածում`

ա. 5-րդ կետում «սանհանգույց» բառից հետո լրացնել հետևյալ բառերը «: Սպասասրահի, սանհանգույցի,  մանրէազերծման սենյակի, աշխատակազմի համար նախատեսված սենյակի առկայության պահանջը պարտադիր չէ շարժական ստոմատոլոգիական ծառայության համար, մատենավարման ծառայությունն իրականացվում է հիմնական լիցենզիայով նախատեսված գործունեության վայրում :»

բ. 7-րդ կետում «9 քառ. մետր տարածքով» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը «,կլինիկական աշխատանքային մեկ սենյակում կարող է իրականացվել ստոմատոլոգիական ծառայության միայն մեկ տեսակ: Սույն պահանջները պարտադիր չեն շարժական ստոմատոլոգիական ծառայության համար:»

գ. 22-րդ կետում «բժշկական օգնության և սպասարկման տեսակները» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը «,ընտանեկան ստոմատոլոգը կարող է իրականացնել թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իր կրթական ծրագրի շրջանակում:»

դ. լրացնել 30-րդ կետ հետևյալ բովանդակությամբ «30. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման կամ ընտանեկան ստոմատոլոգիական, կամ ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, կամ թերապևտիկ ստոմատոլոգիական, կամ վիրաբուժական ստոմատոլոգիական, կամ օրթոպեդիկ ստոմատոլոգիական, կամ օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, կամ մանկական թերապևտիկ ստոմատոլոգիական, կամ մանկական վիրաբուժական ստոմատոլոգիական, կամ մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակով լիցենզիայի առկայության դեպքում:»

ե. լրացնել 31-րդ կետ հետևյալ բովանդակությամբ «31. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակով լիցենզավորվելու դեպքում գործունեությունը իրականացվում է հիմնական լիցենզիայով ներկայացված բուժաշխատողների կողմից:»

զ.լրացնել 32-րդ կետ հետևյալ բովանդակությամբ «32. Բժշկական օգնության և սպասարկման շարժական ստոմատոլոգիական տեսակի շրջանակում չի կարող կիրառվել իմպլանտալոգիական մեթոդ:»

2) N 2 հավելվածում լրացնել XIII բաժին հետևյալ բովանդակությամբ.

«XIII ՇԱՐԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  2. Հիմնական լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակի համապատասխան սենյակի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն
  3. Նորագույն շարժական ռենտգեն սարք, թվային սենսորի առկայությամբ (ռադիովիզիոգրաֆ)
  4. Ջրի թորման սարք
  5. Ավտոկլավ Բ
  6. Ուլտրասոնիկ նախամանրէազերծման սարք
  7. Գործիքների ախտահանման նպատակով փաթեթավորման համար նախատեսված տարբեր չափերի ոչ ստանդարտ փաթեթներ
  8. Ախտահանիչ նյութեր և հեղուկներ
  9. Մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի
  10. Լվացարան
  11. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
  12. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ
  13. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստմամբ
  14. Կրտսեր բուժաշխատող

4. Վերջին 5 տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստում անցած բժիշկ-ստոմատոլոգ կամ բժիշկ-ճառագայթային ախտորոշիչ կամ բժիշկ-ռենտգենոլոգ կամ ռենտգեն-լաբորանտ կամ միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ»:

  • Discussed

    23.11.2020 - 08.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5971

Print

Related documents / links