Add to favourites

«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ

Հայեցակարգը ներկայացնում է հարկադիր կատարման մասնավոր համակարգի առավելություններն ու ներդրման անհրաժեշտությունը՝ հարկադիր կատարման արդյունավետությունն ու կատարողական գործողությունների պատշաճ որակն ապահովելու նպատակով: 

  • Discussed

    20.11.2020 - 05.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6379

Print

Suggestions

Ա Հարությունյան

04.12.2020

Ներկայացված նախագծի հիմնավորումները բացարձակապես չեն արտահայտում և բավարար չափով հիմնավորում հայեցակարգի ներդրման նպատակը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Հայեցակարգը մակերեսային է, անհրաժեշտ չափով վերլուծված և հիմնավորված չէ։ Հարկադիր կատարման ծառայությունը օժտված է լեգիտիմ հարկադրանքի իրավունքով, ինչն էլ ապահովում է վերջինիս դերն ու նշանակությունը պայմանավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների, պետության պոզիտիվ պարտականության ապահովման գործառույթում։ Պետությունը չի կարող իր իր լեգիտիմ հարկադրանքի իրավունքը զիջել որևէ մասնավոր կազմակերպության։

Գուրգեն Գրիգորյան

27.11.2020

Միանշանակ դեմ եմ այս ծիծաղելի հիմնավորումներով նախագծին: Սա նույնն է, թե, պայմանական, նման լիազորթւոյւններով օժտել մասնավոր պահնորդական ծառայությանը, որ վերջինս ապահովի ՀՀ անունից կայացվող դատական ակտերի հարկադիր կատարումը: Այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կազմաքանդվելու է դատական ակտի հարկադիր կատարման ինստիտուտը, արդարադատության իրականացումը դառնալու է անիմաստ, քանի որ չի լինելու պետության պոզիտիվ պարտավորթյուն՝ դատական ակտի կյանքի կոչման ուղղությամբ: ԴԵՄ ԵՄ:

Տիրայր Վարդազարյան

27.11.2020

Փոփոխությունն անընդունելի է

See more