Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  1. Անհրաժեշտությունը

Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ:

Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ:   

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափը որոշվում է ՀՀ կառավարության՝ 2006թ. հ.1262-Ն որոշմամբ հաստատված բանաձևով և ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով: Բանաձև առանցքային փոփոխականը դպրոցում սովորող երեխաների թիվն է: Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում: Իրավիճակը լուծելու համար մարզերին թույլատրված է վերաբաշխել մարզին հատկացվող միջոցները՝ մեծ դպրոցներին հասանելիք միջոցները ուղղորդելով դեպի փոքր դպրոցներ:

Այնուամենայնիվ, եթե մարզի դպրոցների միջին ցուցանիշները (մասնավորապես՝ դասարանի միջին խտությունը) ցածր է բյուջեի հիմքում դրված ցուցանիշից, խնդիրը չի լուծվում: Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան:

Սույն իրավական ակտով առաջարկվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա.

  • այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,
  • վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,
  • պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

 

 

  1. Ակնկալվող արդյունք

Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխմանը, ապահովելով ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացմանը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ման կամ ծախսերի ավելացման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

 ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավա­կան ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Discussed

    26.06.2017 - 17.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16170

Print

Suggestions

Սուսաննա Բարսեղյան

12.07.2017

Մեկ դասարանին ընկնող դրույքների թիվը ավելանում է կիսվող դասաժամերի հաշվին: Ինչպե՞ս ենք հաշվարկելու:

Ինգա Վարդանյան

04.07.2017

Կարելի է իմանալ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ֆինանսավորման կարգի մասին:

Ինգա Վարդանյան

04.07.2017

Նախագծում նշված ՈՒՆա-ի մասին ցանկալի է ունենալ տեղեկություն: Բացի այդ այս բանաձևով անհայտ է մնում՝ մ/մ նախագահների և դասղեկների վարձատրության համար նախատեսվելու է գումար: Մատնանշված չափաբաժինները հազիվ թե բավարարեն ժամերի վարձատրությանը:

See more