Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է սույն որոշման 2-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված վտանգավոր թափոնների ցանկերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման 1-ին հավելվածի ապրանքների միասնական ցանկի 1.2 և 2.3 կետերով սահմանված վտանգավոր թափոնների ցանկերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, քանի որ արգելված և սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոնների ցանկերը միասնական են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար։

      2. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Նախագծով նախատեսված է օգտագործված օդաճնշական անվադողերը և դողածածկերը հանել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված վտանգավոր թափոնների ցանկից և դրանք ներառել սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոնների ցանկում:

      3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի  N 90-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության կողմից:

       4. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման 2-րդ  և 6-րդ հավելվածներով հաստատված վտանգավոր թափոնների ցանկերը կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման 1-ին հավելվածի ապրանքների միասնական ցանկի 1.2 և 2.3 կետերով սահմանված վտանգավոր թափոնների ցանկերին:

 

  • Discussed

    19.11.2020 - 09.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4528

Print