Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածով պահանջվում է տվյալ ուսումնական հաստատությունում տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է Ուսումնական հաստատությունի զարգացման իր ծրագիրը:

Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի հիման վրա պլանավորվում է աշխատանքը ուսումնական հաստատությունում: Ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը ընդգրկում է պլանավորման հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, կոնկրետ նպատակների և խնդիրների սահմանում, կարևորագույն գործողություններ, միջոցառումներ, որոնք ապահովում են սահմանված նպատակների իրականացումը, այդ գործողությունների հաջորդականությունն ու ժամանակացույցը, պատասխանատուները, արդյունքների գնահատման չափանիշները և այլն:

Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում: Սակայն զարգացման ծրագիրը մշակելիս ցանկալի է առաջնորդվել փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, որը ներկայացվում է նախագծում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Զարգացման ծրագիրը ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները մշակում են ցուցաբերելով ինքնուրույն մոտեցում և հաճախ դրանք չեն պարունակում կամ ամբողջությամբ չեն ներկայացնում դպրոցի զարգացման այնպիսի դրույթներ, որոնք կարևոր են ուսումնական հարստատության զարգացման, գործընթացների կառավարման և ղեկավարման համար։ Երբեմն թեկնածուները օգտվում են ուրիշ ուսումնական հաստատության համար ստեղծված զարգացման ծրագրից, որովհետև հստակ չեն պատկերացնում զարգացման ծրագրի կառուցվածքը։ Անհրաժեշտություն է առաջացել նկարագրել ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը։

 

  1. Ակնկալվող արդյունք

Իրավական ակտի ընդունումը կնպաստի 

Ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները 

  • հստակ կպատկերացնեն ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը,
  • կկարողանան իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություն և վերլուծություն ուսումնական հաստատության իրական վիճակը, մարտահրավերները և խնդիրները գանահտելու համար,
  • կկարողանան մշակել դպրոցի զարգացման ծրագիրը հաշվի առնելով տվյալ ուսումնական հաստատության առանձնահատկությունները,
  • կկարողանան մշակել արդյունավետ զարգացման ծրագիր։

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին 

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ  նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին 

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ նախագծի ընդունումամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:



  • Discussed

    18.11.2020 - 03.12.2020

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7609

Print

Suggestions

Անահիտ Բախշյան

23.11.2020

Եթե հավակնորդը տվյալ դպրոցից չէ, ապա մի՞թե հնարավոր է, որ նա զարգացման ծրագրում կարողանա ներկայացնել այդ դպրոցի ուժեղ և թույլ կողմերը՝ մեկական անգամ հանդիպելով մանկավարժների, ծնողների և աշակերտների հետ։ Առաջարկում եմ հանել այդ կետը։

Սյուզաննա Հովսեփյան

20.11.2020

համաձայն եմ , քանի որ դա կարևոր է դպրոցի գործունեության համար

See more