Add to favourites

«Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------------ 2020 թ. № --------- Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը»՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
______-ի N ___-Ն որոշման

 

 

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ»

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» ((պետական կամ համայնքային) ոչ առևտրային կամ ցանկացած այլ կազմակերպական-իրավական ձև ունեցող) կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատություն է, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ:
  2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթությանմասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
  3. Հաստատության գտնվելու վայրն է (նշել ամբողջական հասցեն):
  4. Հաստատությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  5. Հաստատության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «------------------».

2) հայերեն կրճատ` «--------------».

3) ռուսերեն լրիվ` «-----------------».

4) ռուսերեն կրճատ` «-------------» .

5) անգլերեն լրիվ` «----------------».

6) անգլերեն կրճատ` «------------»:

  1. Հաստատությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և այլ անհատականացման միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:
  2. Հաստատությունն ունի պաշտոնական կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և հաստատության գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության պայմաններում:
  3. Հաստատությունն   ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  4. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
  5. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  6. Հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Հաստատության գործունեության առարկան յուրաքանչյուր սանի կրթության կազմակերպումն է օրենքով նախատեսված նախադպրոցական ծրագրեր իրականացնելու միջոցով։
  2. Հաստատության գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի, այդ թվում՝կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։
  3. Հաստատության կրթական գործունեությունն իրականացվում է ի շահ անհատի, հասարակության և պետության: 
  4. Հաստատությունը, համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները,  հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին  ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:
  5. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
  6. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:
  7. Հաստատության կրթական ծրագրերի ապահովման միջոցառումներում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել՝

1)  հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական,

փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանման միջոցառումները` պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

4) սաների սննդի կազմակերպումը՝ պահպանելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նորմերը.

5) սաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։

  1. Հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.

2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր.

3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.

4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ

5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։ 

 

III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հաստատությունում կրթադաստիարակչական գործունեությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված նախադպրոցական կրթության կրթական ծրագրերին համապատասխան: Հաստատությունը կարող է մշակել և, նախարարության հետ համաձայնեցնելով, իրականացնել նաև նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրեր:
  2. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ՝ այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:
  3. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով՝ «Լեզվի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  4. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  5. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
  6. Հաստատության և ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  7. Հաստատության խմբերի առավելագույն խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  8. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով:
  9. Նախադպրոցական ուսումնական հաստատության (կամ ծառայության) տվյալ տարիքային խումբ ընդգրկվում են այն երեխաները, որոնց տարիքը (տվյալ խմբին համապատասխան) լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  10. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
  11. Հաստատությունում կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:
  12. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝

1) մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.

2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.

3) մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.

4) նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.

5) կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի՝ տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա։
  3. Հաստատության աշխատանքային ռեժիմը, հաստատությունում երեխաների մնալու տևողությունը սահմանվում է հիմնադրի որոշմամբ:
  4. Թույլատրվում է հաստատության կամ առանձին խմբերի գործունեության կազմակերպումը ցերեկային, երեկոյան ժամերին, շուրջօրյա, հանգստյան և տոնական օրերին, ինչպես նաև երեխաների ազատ հաճախումը հաստատություն:
  5. Սաների սննդի կազմակերպումն իրականացվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան ներքին իրավական նորմերի և օրինակելի սննդակազմի։
  6. Հաստատության սաների բժշկական սպասարկումն իրականացվում է հաստիքային բժշկականանձնակազմի միջոցով, որը տնօրինության հետ պատասխանատվություն է կրում սաների առողջության, ֆիզիկական զարգացման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի, ռեժիմի պահապանման և սննդի որակի համար:
  7. Հաստատության մանկավարժական և սպասարկող անձնակազմերը համայնքի բյուջեի հաշվին պարբերաբար ենթարկվում են բժշկական քննության:

 

 

  1. ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ   ԳՈՐԾԸՆԹԱՑԻ   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
  2. Հաստատության կրթադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝

1) սաները,

2) ծնողները (օրինական ներկայացուցիչները),

3) դաստիարակները և հաստատության այլ մասնագետները,

4) վարչական աշխատողները:

  1. Սաների ընդունելության ժամանակ հաստատության տնօրինությունը պարտավոր է ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել կանոնադրությանը և այլ փաստաթղթերի, որոնք կանոնակարգում են հաստատության գործունեությունը:
  2. Հաստատության և ծնողների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:
  3. Սանի և հաստատության աշխատակիցների փոխհարաբերությունները կառուցվում են համագործակցության, սանի անհատականության հանդեպ հարգանքի հիմքի վրա:
  4. Հաստատությունում աշխատանքի ընդունվում են այն անձինք, ում որոկավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած տարիֆաորակավորման բնութագրերին:
  5. Հաստատության աշխատողների իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հաստատության կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով:
  6. Հաստատության աշխատողներն իրավունք ունեն սահմանված կարգով մասնակցելու հաստատության կառավարմանը, համատեղությամբ կատարելու գիտական, ստեղծագործական և մանկավարժական բնույթի աշխատանքներ:
  7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  8. Հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը,նրա կողմից նշանակված գործադիր մարմինը` հաստատության տնօրենը (այսուհետ՝ տնօրեն):
  9. Հաստատության հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  • Հաստատության հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝
    1) հաստատության հիմնադրումը,
    2) հաստատությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմի հաստատումը.
    3) հաստատության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների    կատարումը.
    4) հաստատության կառավարման համակարգի սահմանումը, 
    5) հաստատության վերակազմակերպումը և լուծարումը,
    6) հաստատության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
    7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
  • Հիմնադիրը`

1) իրականացնում   է   հաստատության   ընդհանուր   կառավարումը,   ապահովում   նրա բնականոն   գործունեությունը   և   պատասխանատվություն   է   կրում   դրանց   չկատարման  կամ ոչ պատշաճ կատարման համար.
2)   վերահսկողություն է իրականացնում հաստատության գործունեության նկատմամբ.
3)  կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

4) սահմանում է հաստատության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
5)    լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվությունները, քննում  դրա գործունեության վերստուգման արդյունքները.
6) վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ.
7) հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս  գույքի  օտարման կամ վարձակալության հանձնման  համար.
8) հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը .
9) իրականացնում է հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ: 

  1. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում է խորհրդակցական մարմին՝ մանկավարժական խորհուրդ:
  2. Համայնքի և ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով հաստատությունում կարող են ստեղծվել ծնողական, հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
  3. Տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված այլ լիազորությունների սահմաններում, ղեկավարում  է հաստատության գործունեությունն ու կրում  պատասխանատվություն  օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  4. Տնօրենը՝
    1) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.
    2) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.  
    3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության  գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
    4) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր, 
    5) աշխատանքի  նշանակում և աշխատանքից ազատում է  հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում  կարգապահական տույժեր.
    6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
    7) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
    8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    9) իրականացնում է մանկավարժական կադրերի և սպասարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
    10) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
    11) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
    12)  կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում հիմնադրի հաստատմանը.
    13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
  5. Տնօրենի բացակայության դեպքում հիմնադրի գրավոր որոշման (հրամանի) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը)։
  6. Մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը)՝
    1) իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքի մեթոդական ղեկավարումը.
    2) ապահովում և վերահսկում է նախադպրոցական կրթական ծրագրերի դրույթների և մեթոդական հանձնարարականների կատարումը.
    3) պատասխանատու է կրթադաստիարակչական աշխատանքների որակի և արդյունքի համար.
    4) կազմակերպում է հաստատության մեթոդկաբինետի աշխատանքը.
    5) ուսումնասիրում է դաստիարակների առաջավոր փորձը և ընդհանրացնում այն.
    6) դաստիարակներին մշտապես հաղորդակից է դարձնում  մանկավարժական գիտությունների նորույթներին,  ծանոթացնում մեթոդական  հանձնարարականներին.
    7) կազմակերպում է աշխատանք  ծնողների շրջանում:
  7. Դաստիարակը՝
    1) պարտավոր է պահպանել սաների կյանքը, աշխատանք տանել նրանց առողջությունը ամրապնդման ուղղությամբ, զարգացնել նրանց ստեղծագործական երևակայությունը.
    2) պատասխանատու է սաների համակողմանի զարգացման և դաստիարակության համար.
    3) մշտապես համագործակցում է սաների ընտանիքի հետ, կազմակերպում աշխատանք ծնողների շրջանում:
  8. Երաժշտական ղեկավարը (երաժշտության դաստիարակը)

1) նախագպրոսական կրթական ծրագրին համապատասխան, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է սաների երաժշտական դաստիարակությունը.
2) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ:

  1. Տնտեսական մասի վարիչը (տնօրենի տնտեսական աշխատանքի գծով օգնականը)՝
    1) կազմակերպում է հաստատության տնտեսական սպասարկումը, անհրաժեշտ մթերքի, գույքի և սարքավորումների ստացումն ու պահպանությունը.
    2) մասնակցում է ճաշացուցակի և սննդամթերքի պահանջագիր-հայտերի կազմմանը.
    3) հետևում է հաստատության տեղամասի, շենքի, գույքի և սարքավորումների վիճակին, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին վերանորոգելու համար.
    4) պատասխանատու է սպասարկող անձնակազմի աշխատանքային և կատարողական կարգապահության  համար:
  2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  3. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքումձեռք բերված գույքից:
  4. Հաստատութունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության (վարձակալության) իրավունքով իրեն պատկանող գույքը:
  5. Հիմնադիրը սեփականության իրավունքով հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:
  6. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը:
  7. Հաստատության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:
  8. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը:
  9. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
  10. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` կառավարության որոշմամբ:
  11. Պետական կամ համայնքային hաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետական կամ համայնքային հաստատությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես հաստատությանը իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան հաստատությանը փոխանցելու համար:
  13. Հաստատության լուծարման դեպքում նրա գույքի օգտագործման և տնօրինման կարգը որոշում է հիմնադիրը:
  14. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:
  15. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են հիմնադրի հատկացումներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
  16. Պետական կամ համայնքային հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանում է ՀՀ կառավարությունը:
  17. Հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են.
    1) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից գոյացած միջոցները.
    2) բարեգործական, նպատակային ներդրումները, ծնողական վճարները, Հայաստանի      Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների  ու քաղաքացիների  նվիրատվությունները.
    3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
  18. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

VII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Հաստատությունը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 

  • Discussed

    17.11.2020 - 03.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14536

Print

Suggestions

Nelli Khachatryan

02.12.2020

նույն գլխի Դաստիարակի նկարագրության առաջին կետում "1) պարտավոր է պահպանել սաների կյանքը․․․" ավելացնել "ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը"

Nelli Khachatryan

02.12.2020

գլուխ 7 ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. կետ 7․ "Դաստիարակը", առաջարկում ենք ավելացնել "պարտավոր է ծավալել գործունեություն պետ. չափորոշիչների կամ կրթական ծրագրի հիման վրա"

Nelli Khachatryan

02.12.2020

գլուխ 7 ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. կետ 6. մեթոդիստը բաժնում առաջարկում ենք հաշվի առնել մասնավոր ոլորտի հեղինակային ծրագրերի առանձնահատկությունները և ըստ այդմ մեթոդիստի նեղ մասնագիտացումը․ /կախված կրթական ծրագրից մեթոդիստը մասնագիտությամբ կարող է լինել հարակից ոլորտից` հոգեբան, լոգոպեդ/ ․ առաջարկում ենք փոխել կադրային քաղաքականությունը. թող լինի ատեստացիա կամ նմանատիպ մեխանիզմ, բայց ոչ պարտադիր նեղ մասնագիտացում "մեթոդիստ", նաև հաշվի առնելով տվյալ նեղ մասնագիտությամբ որակյալ ևն ժամանակակից մասնագետների սակավ թիվը

See more