Add to favourites

Under development

«Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոստիկանությունում բժշկական փորձաքննությունների գործնական իրականացման ընթացքում վերջին մի քանի տարիներին առաջացել են մի շարք իրավակիրառ բացեր: Բացի այդ, ռազմական դրության պայմաններում ոստիկանության ծառայողները նույնպես մասնակցում են մարտական գործողություններին, հակառակորդի հետ շփման գոտում ստանում են վնասվածքներ, վիրավորումներ, կան նաև մահվան դեպքեր, մինչդեռ ոստիկանության բժշկական հանձնաժողովը նման դեպքերում համապատասխան պատճառական կապը որոշելու լիազորություն քննարկվող որոշմամբ չունի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 176-Ն որոշումը անհրաժեշտ է համապատասխանեցնել արդի պահանջներին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ապահովելու Ոստիկանության բժշկական հանձնաժողովի գործունեության առավել հստակ և կանխատեսելի կարգ: Միաժամանակ, նախագծի ընդունմամբ հանձնաժողովը իրավունքն կունենա ռազմական դրության պայմաններում մարտական գործողություններին մասնակցող ոստիկանության ծառայողների վերաբերյալ վերջիններիս վիրավորվելու, վնասվածք կամ խեղում ստանալու կամ մահանալու դեպքում համապատասխան պատճառական կապը հաստատող եզրակացություններ կայացնել:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի  ոստիկանությունում բժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքների առավել արդյունավետ և հստակ իրականացումը՝ ներկայիս հասարակական հարաբերություններին համապատասխան։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    13.11.2020 - 28.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6013

Print