Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Համաձայն  «Տեղական  տուրքերի  և   վճարների   մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։ 

Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով ներկայացվում է Երևան քաղաքում    սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը, և առաջարկվում է անփոփոխ թողնել Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը  սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

  • Discussed

    11.11.2020 - 26.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

26.11.2020 17:56

During public discussions on November 26, 2020 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6359

Print