Add to favourites

The draft has been accepted

«Գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանարապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի N 1153-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1153-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4–ի «Գնումների գործընթացի կազմակերպման  կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հաստատել գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակելու կարգը` համաձայն հավելվածի:
  2. 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակման կարգը հաստատելու մասին» N 1153-Ն հրամանը:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 ՆԱԽԱՐԱՐ                                                                                           Վ. ԱՐԱՄՅԱՆ


Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թվականի ---------- ---------------ի

N    -Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) տեղեկագրում հրապարակելու հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինները և պետության հիմնարկները տեղեկագրում հրապարակում են իրենց`

1) կարիքների համար կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները.

2) կառավարման համակարգում գործող պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և  հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների) կարիքների համար կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները.

3) կառավարման համակարգում գործող պետական ոչ առևտրային և պետության հիսուն տոկոսից ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների) կարիքների համար կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները.

4) և սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձանց կողմից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները:

  1. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները և համայնքային հիմնարկները տեղեկագրում հրապարակում են իրենց`

1) կարիքների համար կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները.

2) կառավարման համակարգում գործող պետական կամ համայնքային ոչ առևտրային և պետության կամ համայնքի` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների և  հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների) կարիքների համար կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները.

3) կառավարման համակարգում գործող պետական կամ համայնքային ոչ առևտրային և պետության կամ համայնքի` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների) կարիքների համար կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները.

4) և սույն կետի 2-րդ ենթակետում նշված կազմակերպությունների կողմից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին կատարվող գնման գործընթացների վերաբերյալ տեղեկությունները:

  1. Գնումների բողոքարկման խորհուրդը և հանրային կազմակերպությունները տեղեկագրում տեղեկությունները հրապարակում են ինքնուրույն:
  2. Հրապարակման ենթակա տեղեկատվության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հետ համապատասխանության ապահովման պատասխանատվությունը կրում է այդ տեղեկատվությունը պատրաստած անձը:

 

III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Տեղեկագրում տեղեկատվություն հրապարակելու թույլտվություն ստանալու նպատակով պատվիրատուն գրավոր եղանակով լիազորված մարմին է ներկայացնում պատվիրատուի`

1) անվանումը.

2) այն անձի տվյալները, ում պետք է տրամադրվի թույլտվությունը, նշելով պաշտոնը, անուն ազգանունը.

3) պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն, որին պետք է ուղարկվի տեղեկագիր մուտք գործելու  սերտիֆիկատը, ինչպես նաև մուտքանունն ու նախնական գաղտնաբառը:

  1. Լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալները ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկում է տեղեկագրում տեղեկություններ հրապարակելու թույլտվություն ապահովող սերտիֆիկատը, ինչպես նաև մուտքանունն ու նախնական գաղտնաբառը: Ընդ որում` սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձը առաջին անգամ տեղեկությունների հրապարակման համակարգ մուտք գործելիս տրամադրված նախնական գաղտնաբառը պարտավոր է փոխարինել նոր գաղտնաբառով:
  2. Գնումների բողոքարկման խորհրդի անդամին թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով:
  3. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված սերտիֆիկատը գործում է երեք տարի, որը հաշվարկվում է սերտիֆիկատը պատվիրատուին տրամադրելու օրվանից: Ընդ որում սերտիֆիկատը պատվիրատուին չի տալիս հրապարակված տեղեկատվությունը տեղեկագրից հեռացնելու, իսկ սույն կետում նշված ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից նաև տեղեկություններ հրապարակելու հնարավորություն: Սույն կետում նշված սերտիֆիկատի ժամկետը լրանալուց հետո պատվիրատուին նոր սերտիֆիկատ տրամադրվում է սույն կարգով սահմանված կարգով:
  4. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձի` աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն այդ մասին գրավոր եղանակով տեղեկացնում է լիազորված մարմնին` այդ անձին տրամադրված թույլտվությունը դադարեցնելու համար:
  5. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված գրությունը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինը դադարեցնում է անձին տրամադրված թույլտվությունը:

 

  1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված կազմակերպությունները տեղեկագրում հրապարակման ենթակա գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվությունը այն հաստատվելու օրը իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստից ուղարկում են հրապարակման թույլտվություն ունեցող պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին, որը տեղեկությունը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում:
  • Discussed

    22.06.2017 - 12.08.2017

  • Type

    Order

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7431

Print