Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Անհրաժեշտությունը

 

Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական:   

Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

Ոլորտի վերլուծության դինամիկան ցույց է տալիս, որ գործնականում նախադպրոցական կրթության պահանջարկն  աստիճանաբար ավելանում է: Արդի փուլում նախադպրոցական կրթական ծառայությունների ուղղությամբ բնակչության առավելագույն պահանջարկի ապահովմանը միտված` զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական ձևերով գործող կազմակերպությունների բազայի հիման վրա: 

 Անհրաժեշտություն է առաջանում ստեղծել տարբեր ուղղվածության նախադպրոցական կրթական ծրագրերի իրացնող հաստատությունների գործունեության վերլուծության և գնահատման մեխանիզմներ, համապատասխան չափորոշիչներ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել գնահատման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում ընդունելով նախադպրոցական կրթության ընդհանուր քաղաքականությունը։

 

  1. Ակնկալվողարդյունքը

 

Իրավական ակտի ընդունումը կնպաստի կանոնակարգված քաղաքականության իրականացմանը հետևյալ ուղղություններով․

 

  • կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատում.
  • շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի , տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացում.
  • ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորում:

 

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Discussed

    08.11.2020 - 23.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7311

Print