Add to favourites

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում:

Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները:

  • Discussed

    03.11.2020 - 18.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8969

Print