Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N468Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաս­տանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N468Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

          ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N468Ն որոշմամբ հաստատված սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված են նաև համապատասխան ծառայությունների մատուցման վճարները։ Նշված կարգի 18-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Վերանայման արդյունքում սահմանված մեծությունները ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը 2019 թվականի նույն ամսվա նկատմամբ աճել է է 1.4 տոկոսով, որոշման նախագծի համաձայն գործող մեծությունների վրա կիրառվում է նշված գործակիցը, և սահմանվում են ծառայություններ վճարների նոր մեծություններ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։

  • Discussed

    29.10.2020 - 14.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4634

Print