Add to favourites

«Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱ­ՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 14.1-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը 

Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործառույթները,

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

 

4.Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար ստեղծվող մրցութային հանձնաժողովի գործառույթները:

 

  • Discussed

    21.06.2017 - 06.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3202

Print