Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

....... ................ 2020 թվականի N ....-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1373-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N2 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տվյալ հաշվետու (հարկային) տարվա ավարտին տվյալ հաշվետու (հարկային) տարում առաջացած և չմարված (չվճարված)` սույն կարգի 4-րդ կետում նշված կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործող հարկ վճարողների կողմից մինչև հաշվետու (հարկային) տարվա ավարտը, բայց ոչ ուշ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում, իր ինտերնետային կայքում կամ իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե ջրօգտագործող հարկ վճարողը կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակի հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում:

   Շահութահարկ վճարող ջրօգտագործողների և ֆիզիկական անձանց միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագրերում ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն նշված լինելու դեպքում, մինչև հաշվետու (հարկային) տարվա ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը, ջրօգտագործող հարկ վճարողը կետանցված դեբիտորական պարտքերի մասին ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է դեբիտորական պարտքի մնացորդի վերաբերյալ տեղեկատվությունը։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերը, որոնք մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Որոշմամբ սահմանված կարգով դուրս չեն գրվել, սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում՝ Որոշման N2 հավելվածով սահմանված կարգի՝ սույն որոշմամբ փոփոխված 8-րդ կետով սահմանված պահանջների բավարարման (առկայության) դեպքում համարվում են անհուսալի և Որոշման N2 հավելվածի 9-րդ կետի համաձայն ենթակա են դուրսգրման սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    19.10.2020 - 03.11.2020

  • Type

    Decision

  • Area

    Water economy

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7767

Print