Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______________ 2017 թվականի  N  _____ – Ն 

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-----------------------------------------------------------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվական­ների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մար­մինները Հայաստանի Հանրապետության կառավարության գոր­ծունեության յուրաքանչյուր տարվա միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ միգրացիոն քաղաքականության մասով հիմք են ընդունում նաև Ծրագրում համապատասխան պետական կառավարման մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները:
  3. Հայաստանի Հանրա­պետության համապատասխան պետական մարմինների ղեկավարներին` Ծրագրի միջոցառումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
  4. Ստեղծել Ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
  5. Ծրագրի իրականացման ընդհանուր ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ հանձնաժողովի աշխատանքների համակարգումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին:
  6. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հանրապետական գործադիր  մարմինների  ղեկավարներին միջգերատես­չական հանձ­նա­­­ժո­ղովում  ընդգրկելու նպատակով`  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա  ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ներկայացնել տվյալ հանրապետական գործադիր  մարմնում միգրացիոն հարցերով պատասխանատու պաշտոնյայի թեկնածություն: 
  7. ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամ­կետում հաստատել միջգերատես­չական հանձնա­ժողովի աշխատա­կարգը, անհատական կազմը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ խորհրդատուների ընտրությանն  ներկայացվող պահանջները:
  8. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնա­ժողովի գործունեու­թյան ապահով­ման կազմակերպատեխնիկական սպասարկումն իրականաց­նում է Հայաստանի Հանրա­պետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
  9. Սույն որոշմամբ հաստատված ծրագրի պատասխանատու կատարող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամենամյա պարբերականությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովին ներկա­յաց­­նել իրենց կողմից իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվու­թյուն` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև փետրվարի 15-ը:
  10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարա­րության միգրացիոն պետական ծառայության պետին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներ­կայացնել ծրագրի իրականացման աշխատանքների մասին հաշվետվություն:
  11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                                              Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

             2017 թ. .................

                        Երևան

 

  • Discussed

    21.06.2017 - 06.07.2017

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9341

Print