Add to favourites

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----- ------------2020 թվականի N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

       1) «14.2» ծածկագրով տողի՝

       ա. 3-րդ սյունակում «դրամ» բառից հետո լրացնել «կամ 301 216 դրամ» բառերը,

       բ. 4-րդ սյունակում լրացնել հետևյալ ենթակետերը.

    «1) 91 216 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.

    2) 301 216 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:».

           2) «14.3» ծածկագրով տողի՝

         ա. 3-րդ սյունակում «դրամ» բառից հետո լրացնել «կամ 292 973 դրամ» բառերը,

         բ. 4-րդ սյունակում լրացնել հետևյալ ենթակետերը.

      «1) 82 973 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.

    2) 292 973 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
  • Discussed

    13.10.2020 - 28.10.2020

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4678

Print