Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

ՀՀ 2021 թվականի պետական բյուջեն նախագծվել է այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականությունն առավելագույնս համարժեք լինի կանխատեսվող տնտեսական զարգացումներին և նպաստի տնտեսական աճի վերականգնմանը, ինչպես նաև տնտեսական աճի պոտենցիալի մեծացման նախադրյալներ ձևավորի՝ պահպանելով ոլորտային քաղաքականությունների իրականացման համար հատկացումների անհրաժեշտ չափաքանակները։ 

  • Discussed

    02.10.2020 - 17.10.2020

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4022

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

05.10.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարիների 2019-2020 թվականների որդեգրված քաղաքականությունը՝ ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հարձակումը մրցութային եղանակով շատ կարևոր և հրատապ է նախագծում նախատեսել դրույթ տվյալ գործընթացը արդիականացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու համար: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես տվյալ բնագավառում լիազորված անձ, մշակի և ներդնի դրամաշնորհների հատկացման նոր էլեկտրոնային համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշումը չի կարող ապահովել ամբողջական թափանցիկությունը և վերահսկողությունը ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման մասով: Մասնավորապես, կատարված դիտարկումները բացահայտ ցույց են տալիս, որ ՀՀ պետական կառավարման գերակշռող մաս կազմող մարմինները չեն հրապարակում վերոգրյալ իրավական ակտով նախատեսված տեղեկատվությունը: Օրինակ. 36.1-րդ և 36.2-րդ կետերի պահանջների համապատասխան հրապարակել է միայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Մասնավորապես, հրապարակել է կնքված պայմանագիրը, ծախսերի նախահաշիվը, հաշվետվությունը և արձանագրությունը: Հարց է առաջանում, արդյոք ՀՀ կառավարություն որոշմամբ հաստատված պարտադիր կատարման նորմերը ունեն պոպուլիստական բնույթ, թե պարտադիր կատարման ենթակա են: Ուստի, ՀՀ գնումների գործընթացին համահունչ անհրաժեշտ է ներդնել դրամաշնորհների թե ուղակի ձևով կնքված պայմանագրերի, թե մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի մասով իրազեկման համակարգ: Բոլոր այս գործառույթների վերահսկողությունը և համակարգումը, ինչպես այն իրականացվում է ՀՀ գնումների գործընթացի ընթացքում, վերապահել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Համակարգի կարևորագույն տարր և վերահսկողությունը պետք է լինի սահմանափակումը ՀՀ գանձապետական համակարգով որևէ ֆինանսական միջոցների հատկացման բացառումը, եթե համակարգում ներբեռնված չեն վերոգրյալ ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը: Եվ կարևորագույն մաս, համակարգը պետք է լինի հանրային հասանելի, եթե կանխավ սահմանված չէ գաղտնիության սկզբունքները:

See more