Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի N 436 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

ՌԱԶՄԱԿԱՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի

N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) հավելվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կարգի իմաստով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձում է հանդիսանում օրենքով սահմանված պետական մարմինների և (կամ) նրանց ենթակա մարմինների դեմ ներկայացված հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա գումարների բռնագանձումը:».

2) հավելվածի 4-րդ կետում «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված պետական մարմինների և (կամ) նրանց ենթակա մարմինների» բառերով.

3) հավելվածի 5-րդ կետի «զ» ենթակետում «պետական հիմնարկի» բառերը փոխարինել «պետական մարմնի կամ նրա ենթակա մարմնի» բառերով.

4) հավելվածի 6-րդ կետում «ուղղակիորեն» բառից հետո լրացնել «կամ այլ պետական մարմնի» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    02.10.2020 - 17.10.2020

  • Type

    Decision

  • Area

    Security, Financial

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5572

Print