Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետով ամրագրված դրույթները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով.

  • Discussed

    24.09.2020 - 09.10.2020

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11082

Print

Suggestions

Դիտավանի հիմնական դպրոց

26.09.2020

Բարև Ձեզ, առաջարկում եմ 5 կմ հեռավորությունը, փոխարինել ավելի փոքր թվով, կարծում եմ, որ 3-ից 5 կմ փոքր համայնքներում, որտեղ չի աշխատում տրանսպորտային միջոց, մանկավարժը ոտքով չի կարող ամեն օր քայլելով համայնքից- համայնք, ժամանակին հասնել դպրոց և կօգտվի տաքսիներից, ինչը որ այդպես էլ անում են:Շնորակալություն:

Մարինե Նահապետյան

26.09.2020

Բարև Ձեզ։ Առաջարկում եմ փոխարինող ուսուցիչներին ևս ներառել այս ծրագրի մեջ։ Ինչպես նաև 11 դասաժամից քիչ դասաժամ ունեցող ուսուցիչներին։

Նարեկ Արզումանյան

26.09.2020

Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ ճանապարհածախս տրամադրել նաև միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններում սովորող այն աշակերտներին, որոնք համայնքի դպրոցի 9-ամյա (հիմնական ) լինելու պատճառով որոշում են կայացնում շարունակել կրթությունը այդ ուս.հաստատություններում՝ Քանի որ դպրոցում ցածր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները մի մասը ցանկանում են կրթությունից դուրս չմնալով ստանալ միջին մասնագիտական կրթություն։ Ներկա օրենքը թույլատրում է տրամդրել ճանապարհածախս արտաբյուջեից, սակայն ուսումնարանների մեծ մասը չունեն նման հնարավորություն։ Ստացվում է, որ 12-ամյա պարտադիր կրթություն իրականացնող տարբեր ուսումնական հաստատությունների համար ճանապարհածախս տրամադրելու հարցում պետության մոտեցումը տարբեր է ։ Շնորհակալ եմ!

See more