Add to favourites

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետով պայմանավորված առկա իրավական հենքի և իրականացված ծրագրերի գույքագրման, միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունից: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 1-ին բաժնի 4-րդ կետի (Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրումը և հասանելիության ապահովումը), ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 2 հավելվածի 279-րդ կետի, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 330-րդ կետի 330.4 ենթակետի պահանջների կատարումն ապահովելու հանգամանքով:

  1.   Առաջարկվող կարգավորման բնույթը

   ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշմամբ հաստատված է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:

   ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի N 1006-Ա որոշմամբ ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

   Ինտեգրված կադաստրի ստեղծման բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հայեցակարգի դրույթների պահանջների իրականացմանը, և Ինտեգրված կադաստրի ռազմավարական ծրագիրը անհրաժեշտ է ոլորտային գործընթացներում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության համար:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման ընդունման արդյունքում կհաստատվի Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը՝ ապահովելով վերոնշյալ իրավական ակտերի պահանջների կատարումը:  

Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները` ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում, իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն:

  • Discussed

    22.09.2020 - 07.10.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5407

Print

Suggestions

Anna Gabrielyan

22.09.2020

Կարող են նախագծի հեղինակները հիմնավորել, թե ինչու պետք է տեղական ինքնակառավարման մարմինները ինտեգրված համակարգից օգտվելու համար վճարեն, որտեղ է տրամաբանությունը, գոնե իրենց վարչական տարածքների մասով համայնքները պետք է օգտվեն անվճար, ինչպես պետական մարմինները։ Առավել ևս, որ հենց համայնքներն են լինելու բազայի ստեղծման ու հետագա փոփոխությունների ներբեռնման աղբյուրները

See more